ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ումից են ոգեշնչված Քրիստոսի, քրիստոնեության, եկեղեցու դեմ գործող մեր ներքին թշնամիները

Ումից են ոգեշնչված Քրիստոսի, քրիստոնեության, եկեղեցու դեմ գործող մեր ներքին թշնամիները
25.04.2022 | 07:43

«Ազգային անվտանգության ծառայություն» կոչված «կանտորայի» հետ կապված լրջագույն հարցեր են առաջացել դեռ «թավշյա հեղափոխություն» կոչվածից առաջ, դրա ընթացքում ու, հատկապես, դրանից հետո:

Առավել ևս` պետական դավաճանության արդյունքում հայերիս խայտառակ և աղետալի պարտությամբ ավարտված 2020թ. պատերազմից հետո:

Մասնավորապես, հիմնավոր կասկածներ են առաջացել, թե ԱԱԾ կոչվածն իսկապես զբաղվո՞ւմ է Հայաստանի ազգային անվտանգության ապահովմամբ, թե դրա երևութականությունն է ստեղծում կամ Հայաստանի ազգային անվտանգության ապահովմամբ զբաղվում է սոսկ մասնակիորեն, ընտրողաբար…


Եթե հիշում եք, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը կառավարության 2019թ. նոյեմբերի 14-ի նիստի ավարտին մոտ ասաց բառացիորեն հետևյալը.
«Ազգային անվտանգության ծառայությանը, առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ` պարզել որոշ շրջանակների և Սատանայի համագործակցության ձևերը և ուղիները, ծիծաղում եմ, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է, ի վերջո, դա պարզվի, չէ՞, ազգային անվտանգության խնդիր ա, պարոն Մարտիրոսյան, հաստատեք, որ էդպիսի հանձնարարական ստացել եք»:
Իբր թե ինքը Հայաստանի ազգային անվտանգության մասին այդքա՜ն մտածող է…
«Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ստացել ենք, կզեկուցենք»,- արձագանքելով վարչապետի կոչին կամ պահանջին, ասաց ԱԱԾ կոչվածի այն ժամանակվա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:


Եվ, ահա, հիմա վերստին ասում ենք` Սատանայի հետ կապ ունեցողներին գտնելն ԱԱԾ ուժերից վեր է, նրանց համար Հայաստանի ԱԱԾ կոչվածն իրենից նույնիսկ մրջյուն չի ներկայացնում, բայց հարկատուներիս հաշվին գործող նշված մարմինը պարտավոր է փնտրել- գտնել, բացահայտել Սատանայի մանկլավիկների հետ կապ ունեցողներին:
Հայաստանի քրիստոնյա հավատացյալներն ապրիլի 22-ին ԶԼՄ-ների հրապարակումներից մեծագույն ցավով ու զայրույթով տեղեկացան Հրազդանում կատարված վանդալիզմի` ինչ- որ ճիվաղի կամ ճիվաղների կողմից կացնով Հիսուսի արձանի դիմերեսը կոտրելու մասին: Մասնավորապես, 7or.am, Zham.am, Hayacq.com կայքերը և այլ ԶԼՄ-ներ հրապարակել են իր ֆեյսբուքյան էջում Նարեկ Դեմիրճյանի հետևյալ գրառումը.
«Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը ենթարկվել է վանդալիզմի։ Ոմն անձը կամ անձիք կացնով կոտրել են արձանի դիմերեսը։


Ցավով եմ պատկերացնում, որ մեր շրջապատում ապրում են նման մարդիկ, որոնց համար սրբապիղծ լինելը հավասար է ոսկե մեդալի։
Հաղորդագրություն եմ ներկայացրել Հրազդանի Ոստիկանություն և ներկայացրել իրեղեն ապացույցներ. հուսանք շուտով կգտնվի հանցագործը և կստանա իր պատիժը»:
Ընդգծենք, որ կատարվածը սոսկ շարքային հանցագործություն կամ վանդալիզմի սովորական դրսևորում չէ, այլ քրիստոնյա հավատացյալների կրոնական զգացմունքները խորապես վիրավորած հանցագործություն, ինչը պահանջում է ոչ միայն տվյալ հանցագործության պարտադիր բացահայտում և այն կատարողի (կատարողների), հնարավոր է նաև պատվիրատուի (պատվիրատուների) խստագույն պատիժ օրենքի շրջանակում, այլև բացահայտում օպերատիվ կերպով, և ոչ թե` տարիներ կամ, թեկուզ, ամիսներ հետո, որքան էլ բացահայտումը ջանքեր ու միջոցներ պահանջի ԱԱԾ կոչվածից և ոստիկանությունից:
Հակառակ պարագայում հարկ է նկատի ունենալ նաև հետևյալը. չկա որևէ երաշխիք, որ վանդալիզմի վերոնշյալ գործողությունը կատարած սրբապիղծ տականքին (տականքներին) ու հնարավոր պատվիրատուին (պատվիրատուներին) կամ հովանավորին (հովանավորներին) ինքնուրույն բացահայտելու դեպքում, բացահայտողը կամ բացահայտողներն այլևս չվստահելով իրավապահ մարմիններին, Նիկոլի իշխանության ներքո գտնվող դատաիրավական համակարգին ընդհանրապես, ինքնադատաստանի չեն ենթարկի նրան (նրանց):


Եթե ԱԱԾ կոչվածը և ոստիկանությունը, մեղմ ասած, իրենց բարձրության վրա լինեին ու բացահայտած լինեին հայի ու Հայաստանի ներքին թշնամիների կողմից նախկինում կատարված վանդալիզմի դրսևորումները Քրիստոսի արձանի, ինչպես նաև Արցախյան ազատամարտի մեր հերոսների, երախտավորների արձանների, գերեզմանների, հուշակոթողների, կիսանդրիների նկատմամբ, ապա, ամենայն հավանականությամբ, չէր լինի նաև այս վերջին դեպքը:


Հիշենք, որ սրբապիղծ ինչ- որ մի ճիվաղ կամ ճիվաղներ, դարձյալ Նիկոլի իշխանության օրոք, 2020թ. սեպտեմբերի 17-ին, ի դեպ, պատերազմից ընդամենը 10 օր առաջ, կարծես սատանայապաշտական մի ծիսակարգի բաղադրիչ, կոտրել էին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Սուրբ Ղազար եկեղեցու տարածքում տեղադրված Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը և ձեռքերը, դրանք ջարդելով, գետնին գցել:
Մտածո՞ւմ եք, որ այս ամենը կատարվել է քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած, բայց այդ քրիստոնյա Հայաստանից այժմ շա՜տ հեռացած, անճանաչելիորեն փոխված Հայաստանում… Մտածո՞ւմ եք, թե այսպիսի ահավոր մեղքեր գործողները, դրանց իրենց անգործությամբ մեղսակիցները, մեղքը հանդուրժողները, հասարակության անտարբեր, գորշ ու գոլ զանգվածն ինչ հատուցման, պատժի է արժանանալու…


Այն, ինչ հիմա կատարվում է, որքան էլ ցավալի և ողբերգական, այնուհանդերձ, զարմանալի չէ: Ի վերջո, մտածո՞ւմ եք, թե այդ չարագործները, ոճրագործներն ինչու են այդքան հանդուգն ու սանձարձակ դարձել… Նրանց համար ի՜նչ Քրիստոս, ի՜նչ քրիստոնեություն, ի՜նչ եկեղեցի… Նիկոլը Սատանայի հետ համագործակցողների շրջանակը թող նեղացնի և նույնիսկ ինքն իրեն քննախույզ հայացքով մի լավ նայի մանավա՛նդ, որ ԱԱԾ-ն դա չի անելու, չունի այդքան համարձակություն:
Նիկոլը, նրա իշխանության մի շարք անդամներ, յուրայիններ, համակիրներ, աջակիցներ, պաշտպաններ «թավշյա հեղափոխություն» կոչվածից կարճ ժամանակ հետո սկսեցին թիրախավորել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, տարբեր հոգևորականների:


Ինքը` Նիկոլը չէ՞ր, որ ԱՄՆ-ում բազմության առջև սպառնաց բառի թե՛ ուղղակի (ֆիզիկական), թե՛ անուղղակի իմաստով ծնկի բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հոգևորականներին, որոնք կկարծեն, թե կառավարությունը թույլ է… Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, Հայաստանի ղեկավարի կողմից թեկուզ որոշ (քաղաքական առումով այլախոհ, անհնազանդ) հայ հոգևորականներին ուղղված այս սպառնալիքից հետո Սատանայի ուրախությունը, նույնիսկ հրճվանքը…


Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունն են, որ Սատանայի կամքը կատարելով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նույնիսկ բարեգործական գործունեությունը հարկման տակ են դրել, հարկվում են նաև Եկեղեցուն տրամադրվող նվիրատվությունները: Իսկ, ի՞նչ է, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից, դասավանդվող առարկաների ցանկից հանելը մոռացե՞լ ենք…
Նույն Նիկոլի պաշտոնավարման օրոք է, որ 2018թ. հուլիսի 14-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կամ նախաձեռնության մի շարք անդամներ ոստիկանության պասսիվ, կրավորական կեցվածքից խրախուսված, արդեն ոչ միայն բարոյապես (վիրավորանքի ու զրպարտության միջոցով), այլև ֆիզիկապես ոտնձգություն են կատարել հենց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, նաև` սպառնալիքներով հոգեբանական բռնության ենթարկել:
Ինչպես արդեն հայտնի է, Վայոց Ձորի մարզ, Գնդեվանք կատարած ուխտագնացությունից վերադառնալիս, Գարեգին Բ-ին տեղափոխող մեքենան քարերով ու մեքենաներով շրջափակելուց, մեքենայում գտնվողների տեղաշարժի ազատությունը սահմանափակելուց հետո, կոպտորեն քաշքշել են մեքենայից դուրս եկած, ոտքով քայլող Կաթողիկոսի օձիքից, հագուստից, գրեթե 360 աստիճանով պտտացրել նրան և, ինչպես հուլիսի 6-ին դիվանատան շենք ներխուժած անձինք, մնացել անպատիժ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի այն ժամանակվա տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը Վայոց Ձորի մարզում վերոնշյալ դեպքի կապակցությամբ համակարգի ֆեյսբուքյան էջում «Շտապ» խորագրի ներքո ահազանգել էր.
«Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցնում։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում: Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։


Ոմանց կարող է թվալ, թե Հրազդան քաղաքում կատարված վանդալիզմի դեպքը սոսկ ոստիկանության քննությանն է ենթակա, նրա կողմից պետք է բացահայտվի, այս առումով ԱԱԾ կոչվածը որևէ անելիք չունի, հետևաբար նրան ուղղված վերոնշյալ պահանջն անհարկի է, բայց որոշ հիմքեր ունենալով, պնդում եմ այդ պահանջը:
Նկատի ունենանք նաև հետևյալը. Ադրբեջանի կողմից հարձակման ու ներքին հուզումների սպառնալիքի տակ գտնվող Հայաստանում վերջին շրջանում արձանագրվող դեպքերը վկայում են, որ մեր արտաքին կամ (և) ներքին թշնամիները փորձում են հասարակությանը տագնապի, լարվածության, վախի մեջ պահել, իսկ իրավապահներից ուժեր ու միջոցներ խլել, վատնել դրանք, շեղել նրանց ուշադրությունը նախապատրաստված ահաբեկչությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ ահազանգերով: Կարծում ենք, որ սա ինչ- որ դավադիր ծրագրի մի մասն է ընդամենը…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 29279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ