Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Ալեն Սիմոնյան. Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը

Ալեն Սիմոնյան. Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը
23.02.2021 | 14:53

ԱԺ փոխնախագահը վերահաստատեց պետական պահպանության տակ գտնվող շինությունները պահպանելու` Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց պետական կառավարման մարմինների շենքերը գրավելու մասին խոսելիս 2018–ին ռադիոտան շենքի գրավման օրինակն այլևս չբերել։

«Ռադիոտուն մտնելիս, եթե հիշում եք, ոստիկաններից մեկը զենք է փորձել կիրառել, բայց վերջին պահին ուղղակի չի կիրառել, որովհետև տեսել է, որ մարդիկ տրամադրված չեն որևիցե բռնության։ Բացի այդ, այդ ժամանակ կար եթերի խնդիր, ուստի ռադիոտան գրավումը համեմատել կառավարական առանձնատան, շենքեր գրավելու, «Ազատություն» ՌԿ մտնելու, ջարդուխուրդ անելու հետ, համարում եմ անտեղի։ Ուստի խնդրւմ եմ ռադիոտան օրինակն այլևս չբերել։ Դա շատ թույլ փաստարկված օրինակ է»,– ասաց Սիմոնյանը։

Դիտվել է՝ 11284

Մեկնաբանություններ