Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Արտակ Զաքարյան. Սեփական ժողովրդի վրա կրակելը, երևի թե, թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է

Արտակ Զաքարյան. Սեփական ժողովրդի վրա կրակելը, երևի թե, թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է
22.02.2021 | 21:32

Եթե կապիտուլյանտներն ասեին, որ չեն կրակելու ժողովրդի վրա, խիստ կզարմանայի, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Կստացվեր, որ սրանք իրականում չեն ցանկանում կործանել Հայաստանի ապագան, և ընդդիմությունը խտացնում է գույները։ Բայց հայտարարեցին ժողովրդի վրա կրակելու պատրաստակամության մասին, և ամեն բան ընկավ իր տեղը։ Սեփական ժողովրդի վրա կրակելը, երևի թե, թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է։ Սրանք դեռ մինչև վերջ չեն կատարել Հայաստանը կործանելու իրենց տերերի ծրագրերը։ Այնպես որ դրսերին «ժողովրդավարություն քարոզ» հակահայ շրջանակները, շատ հնարավոր է կանաչ լույս են տվել նաև ժողովրդի վրա կրակելու հարցում։ Մնացածը՝ ժողովրդի որոշելիքն է, հրավիրե՞լ «դուելի» այս թրքահպատակ իշխանությանը, թե՞, այնուամենայնիվ, հարցերը լուծել դատաիրավական ճանապարհով», - նշել է Զաքարյանը։

Դիտվել է՝ 10865

Մեկնաբանություններ