ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մահացել է փետրվարի 18-ին 72 տարեկանում՝ ասաց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:
«Սերգո Կարապետյանն այսօր առավոտյան՝ լուսադեմին է մահացել: Նրա մոտ կորոնավիրուսից հետո բարդություններ էին առաջացել»,- նշեց Գնունին:
Կարապետյանը ծնվել է 1948-ի օգոստոսի 6-ին, Արտաշատ քաղաքում: Նա գյուղատնտեսության նախարար է եղել 2013-2016 թթ.: