ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին

Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին
04.02.2021 | 14:33

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցադրմանը, թե ինչու Քոչարյանի՝ Ստեփանակերտում գտնվող տանը պատերազմի օրերին ոչ մի ռումբ չի կպել:

«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի Ստեփանակերտի տան վրա ռումբ չի ընկել: 90-ականներին, երբ հայրս Արցախում շարժման առաջնորդն էր, թե իր աշխատավայրը, թե մեր տան շրջակայքը ռմբակոծվում և հռթիրակոծվում էր անդադար, որի հետևանքով 1992-ին ծանր վիրավորվեց նաև մայրս: Երկիրը ծնկի բերած, եկրին տասնյակ միլիարդ դոլարների վնաս հասցրած և ի վերջո մեր հազարավոր տղաների մահվան պատճառ դարձած այս սրիկաները շարունակում են ցինիկաբար լայն ժպիտով հարցազրույցներ տալ, անամոթաբար ստել, մեղադրել բոլորին ամեն ինչում, միայն, թե չկորցնեն իրենց աթոռներն ու պարգևավճարները:

P.S.Այս նկարն արվել է մեր Ստեփանակերտի բնակարանի պատշգամբից հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա գտնվող մեր հարևանների տների վրա: (Երևի наводка-ն մի քիչ սխալ են տվել ձեզ հայտնի մարդիկ): Այդ օրերին ինչպես գիտեք հայրս Ստեփանակերտում էր և մեր տանն էր գիշերում: Ռմբակոծությունից հետո հնարավոր չէր տանը մնալ, քանի որ վնասվել էին նաև մեր տան դռներն ու լուսամուտները»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3318

Մեկնաբանություններ