«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հոտն առած կոմբինատորը

Հոտն առած կոմբինատորը
16.01.2021 | 12:09

Ինչ-որ բանի հոտն առած՝ այս օրերին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքէջն առանձնակի ջանադրությամբ է լծվել արտաքուստ թվում է թե կառույցի՛ գործունեության լուսաբանմանը՝ իրականում յուրաքանչյուր տողում բաց չթողնելով տնօրեն ներկայացվող տնօրենի ժ/պ Շ․ Միրզախանյանի՛ն գովերգելու առիթը, կինոոլորտում նրա բացառիկ նվաճումները, որոնց ընդհանրական բնութագրականները երբ հանում ես, տակն աներևակայելի դատարակություն է։


Ոչ մեկն էլ չի ասում, թե մի մի գովերգեք ձեր անզուգականին, սակայն դրա կողքին մի պահ կարող ե՞ք ձեզ շռայլություն թույլ տալ ու նկատել, որ այս օրերին, երբ երկրին, ազգին համակած համընդհանուր ընկճախտից դուրս բերելու գործին իր բացառիկ մասնակցություն ունի հայ կինոն, այդ ձեր գովերգած շուշանիկ միրզախանյանի կառավարման, գաղափարական ու գեղարվեստական դատարկախոսության այս երեքուկես տարիներին կինոկենտրոնը այդպես էլ չկարողացավ երկնել գոնե մեկ ֆիլմ, որ համարձակվեր ներկայացնել հանրության դատին։
Կրկնում եմ՝ գոնե մեկ ֆիլմ ու սա ա՛յն դեպքում, երբ բացահայտ լկտիությամբ ֆինանսավորում էր տրանսգենդերություն քարոզող «Մել», իբր խորապես ազգային ու այս ազգայինի պիտակավորման տակ շուշոյի ընկալմամբ որպես համազգային գաղափար շոշափող «Չնչիկ» կինոնկար, որի թեմա էր ընտրված ապօրինի հղիացած աղջկան կացնահարող հոր մասին պատմությունը։ Ասել է թե հայ հասարակությունը բացառապես ստվերոտ կողմերից ներկայացնող կինոնկարներ։
Իսկ թե այս ամենը ո՞ւմ հրահանգավորմամբ ու ո՞ւմ թելադրանքով էր կյանքի կոչում շուշանիկ միրզախանյանը, կարծում եմ շատ շուտով հայտնի կդառնա այն քնարական զեղումներին զուգահեռ, երբ անկեղծ սրտով քննչական կոմիտեին կներկայացնի իր ղեկավարության տարիներին կինոկենտրոնի ֆինանսատնտեսական գործունեության առանձնահատկությունները՝ քարկապ գցելով անգամ թվում է թե ամեն ինչ ներառած ու հաշվարկած քրեական օրենսգիրքը։
Այո, անգամ քրեական օրենսգիրքը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 29946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ