«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Գոռ Գևորգյան. Պարտություն ամրագրած պետության ղեկավարը, իշխանությունները պետք է հեռանան՝ իրենց հետ տանելով պարտվածի կարգավիճակից բխող բոլոր բարդույթները

Գոռ Գևորգյան. Պարտություն ամրագրած պետության ղեկավարը, իշխանությունները պետք է հեռանան՝ իրենց հետ տանելով պարտվածի կարգավիճակից բխող բոլոր բարդույթները
29.12.2020 | 22:09

Մեր պետականությունը հայտնվել է ծանրագույն պարտության սալի և քաղաքական խոր ճգնաժամի մուրճի միջև, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց նախկին իմքայլական պատգամավոր Գոռ Գևորգյանը։

«Վիճակն իսկապես օրհասական է, իսկ պետականությունը սպառնացող վտանգը՝ ահագնացող։ Անչափ ցավալի է, որ նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելու մասին արված հայտարարությամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսել որոշ գործիչների բովանդակապես բավականին պարզունակ և իրողությունները մակերեսային գնահատող, այս պատերազմում մենք պարտվել ենք ձևակերպումը։
Պարոնայք, սա լոկ պարտություն չէ, սա ազգային աղետ է և ողբերգություն՝ իր բոլոր հետևանքներով, որը չունի և չի ունենալու անգամ պատմության ժամկետի վաղեմություն, իսկ գալիք սերունդների կողմից չի արժանանալու որևէ ներողամտության։ Ներկաների կողմից նախկինների արած-չարածների հռետորաբանության ներքո մսխվեց առնվազն անցած երկու սերունդների, եթե ոչ հարյուր տարիների փառահեղ հաղթանակը։ Սա չհասկանալը կամ չարամտորեն չարձանագրելը, մեղմ ասած, դժբախտություն է», - հայտարարեց պատգամավորը։


Նա ցավում է նրանց համար, ովքեր համառորեն չեն ընդունում իրողությունները, քանի որ համաշխարհային պատմությամբ, այլ ոչ որևէ ուժի ցանկությամբ, գրեթե միշտ ամրագրվել է, որ նման պարտություն ամրագրած պետության ղեկավարը, իշխանությունները հեռանում են՝ իրենց հետ տանելով պարտվածի կարգավիճակից բխող բոլոր բարդույթները. «Միևնույն ժամանակ՝ բացառելով երկրում անիշխանության, և մասնավորապես, բռնության որևէ դրսևորում»։ Գոռ Գևորգյանն ասաց, թե տվյալ պարագայում իր դերակատարումը պետք է ունենա խորհրդարանը.
«Հարկավոր է հնարավորություն տալ վիրավորված արժանապատվությամբ և հայրենազրկված հանրությանը վերաարժևորել իրողությունները, համազգային համախմբման ներքո վերագտնել սեփական գոյի վերածնման նոր բանաձևը և վստահությունը պետության ապագայի նկատմամբ»։ Պատգամավորի խոսքով՝ հարկավոր է կառուցողական երկխոսությունը շարունակել, տեղ թողնել, փոխզիջումներ փնտրել։ «Սա մեկ ժողովուրդ է՝ լինի փողոցում, թե տանը։ Անթույլատրելի է սեփական ժողովրդի ցավի ու վշտի վրա միմյանց դեմ ռևանշիստական քարոզով մաշեցնել արդեն իսկ ծվեն-ծվեն եղած մեր երկիրը։ Նայելով այսօրվա իրողություներին, պետական կառավարման համակարգի ընդհանուր կարգավիճակին՝ միամտություն կլինի ասել, թե իշխանությունները պատրաստ են արտահերթ ընտրությունները կյանքի կոչել», - հայտարարեց Գոռ Գևորգյանը։

Դիտվել է՝ 18503

Մեկնաբանություններ