Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ալա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­րա­նը ՎՏԲ-ն նվի­րել է Նո­րիկ Պետ­րո­ս­յա­նի փե­սա­յին

Ալա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­րա­նը ՎՏԲ-ն  նվի­րել է Նո­րիկ Պետ­րո­ս­յա­նի փե­սա­յին
08.11.2019 | 00:22

Նա­խորդ հա­մար­նե­րից մե­կում գրել էինք, որ Ա­լա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­կան գոր­ծա­րա­նը, ո­րը մոտ մեկ տա­րի չի աշ­խա­տում, աշ­խա­տա­կից­նե­րի մի մա­սին հար­կա­դիր պա­րա­պուր­դի է մատ­նել, մյուս մա­սին էլ ա­զա­տել աշ­խա­տան­քից, ան­ցել է ռու­սա­կան կող­մին՝ «ՎՏԲ» բան­կին: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ ՎՏԲ բան­կը գոր­ծա­րա­նը նվի­րել է «Թե­ղուտ» ՓԲԸ-ի կա­ռա­վա­րու­մը ստանձ­նած գոր­ծա­րար Նո­րիկ Պետ­րո­սյա­նի փե­սա­յին:


«Գոր­ծար­քի գնի մա­սին տե­ղե­կու­թյուն չու­նենք, բայց, ըստ շր­ջա­նառ­վող խո­սակ­ցու­թյուն­նե­րի, ՎՏԲ-ն գոր­ծա­րա­նի ակ­ցիա­նե­րի ար­ժե­քը գնա­հա­տել է զրո դրամ: Ստաց­վում է՝ Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ՎՏԲ-ն Ա­լա­վեր­դու պղն­ձա­գոր­ծա­րա­նը պատ­րաստ է նվի­րե­լու կա­ռա­վա­րու­թյա­նը, ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել: ՈՒղ­ղա­կի ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չու է կա­ռա­վա­րու­թյան փո­խա­րեն ՎՏԲ-ն ընտ­րել «Թե­ղու­տում» բաժ­նե­մա­սեր ու­նե­ցող Պետ­րո­սյա­նի փե­սա­յին»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:


Նա ա­սաց նաև, որ պղն­ձա­ձու­լա­րա­նի վա­ճառ­քի կամ նվի­րատ­վու­թյան գոր­ծար­քի հապ­ճե­պու­թյու­նը կա­րող է կապ­ված լի­նել Լոն­դո­նում ըն­թա­ցող դա­տա­կան գոր­ծըն­թա­ցի հետ, որ­տեղ «Վալ­լեք­սը» հա­ջո­ղու­թյուն­ներ է գրան­ցում. «Հնա­րա­վոր է այն­պի­սի դա­տավ­ճիռ լի­նի, որ «Թե­ղուտ» ՓԲԸ-ի՝ բան­կին անց­նե­լու ո­րո­շու­մը հար­ցա­կա­նի տակ հայ­տն­վի: Հենց այդ պատ­ճա­ռով էլ բան­կը շտա­պում է ի­րե­նով ա­նել «Վալ­լեք­սի» տա­րի­ներ ա­ռաջ­վա գրա­վադ­րում­նե­րը»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 11854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ