ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ջերմուկի մի շարք բնակիչներ դիմում են վարչապետին` նշելով, որ աջակցում են «Լիդիանին»

Ջերմուկի մի շարք բնակիչներ դիմում են վարչապետին` նշելով, որ աջակցում են «Լիդիանին»
29.06.2018 | 15:25

Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի և Եղեգնաձորի բնակիչներն Ամուլսարի հանքի հետ կապված բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին և կառավարությանը: Նամակի հեղինակները, դիմելով վարչապետին, նշում են, որ 10 տարի է՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը գործունեություն է ծավալում իրենց համայնքներում, և իրենք հասցրել են տեսնել ընկերության պատասխանատու գործունեությունը, հոգատար վերաբերմունքը՝ բնապահպանական խնդիրների և շրջակա համայքների նկատմամբ:

Հետևաբար՝ վստահաբար կարող են ասել, որ այսպիսի մանրամասն պլանավորված և որակյալ աշխատանք, բոլորովին նոր եղանակներով ու մեթոդներով՝ Հայաստանում գոյություն չի ունեցել։

«Եթե մեր համայնքում, մեր սարում հայտնաբերվել է ոսկու պաշար, և դա երբևիցե պետք է կորզվի, ապա մենք պնդում ենք և պահանջում, որ դա արվի այնպիսի ընկերության կողմից, ինչպիսին Լիդիան Արմենիան է, որը հետևում է բոլոր չափանիշներին և ունի այնպիսի հեղինակավոր ներդրողներ, ինչպիսին է Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը։ Ընկերության գործունեության ազդեցության շնորհիվ մեր համայնքներում փոխվել է անգամ վերաբերմունքը բնության, կենդանական աշխարհի ու բույսերի նկատմամբ, փոխվել է գյուղացիների վերաբերմունքը աշխատանքի անվտանգության և առողջ կենսակերպի նկատմամբ»,- գրված է նամակում։

«Ամուլսարի» հանքավայրի շրջակա գյուղերի բնակիչները շեշտում են նաև այն հանգամանքը, որ շնորհիվ «Լիդիանի» գործունեության՝ իրենց համայնքներում սկսել են սովորել անգլերեն, փոխվել է իրենց կյանքի որակը: Նկատում են՝ մեծ հաջողություն է, որ իրենց կողքին հայտնաբերվել են ոսկու պաշարներ: «Եվ դա որոշ մարդիկ թող չներկայացնեն որպես անհաջողություն մեր համայնքների համար, որոնք այսօր այս հեռու մարզերի ամենաարագ զարգացող համայնքներն են դարձել՝ բազմաթիվ սոցիալական ծրագրերի ու հանքում աշխատող մարդկանց շնորհիվ։

Արդեն 3-րդ անգամ Ջերմուկի մի խումբ քաղաքացիների, նաև այլ մարզերից եկած անծանոթ մարդկամց կողմից փակվում են «Ամուլսարի» հանք տանող ճանապարհները՝ խոչընդոտելով հանքի բնականոն շինարարական աշխատանքներին, և պահանջում են, որ այստեղ ոչ մի դեպքում չպետք է հանք լինի։ Եթե հանքը կարելի է անվտանգ շահագործել, ինչու՞ պետք է մենք շարունակենք աղքատ ապրել, գործազուրկ մնալ ու չօգտվել այն հարստությունից, որը մեզ տվել է բնությունը»,- մանրամասն ներկայացված է նամակի մեջ։
Հանքի շահագործման ջատագովներն ընդգծել են, որ համայնքն աշխատանք է պահանջում «Լիդիանից», քանի որ ընկերությունն ապահովում է նորմալ աշխատավարձ ու աշխատանքի լավ պայմաններ, հետևաբար՝ չի կարելի համայնքը զրկել զարգանալու այսպիսի հրաշալի հնարավորությունից։


«Ելնելով վերոնշյալից մենք՝ ներքոստորագրյալներս, մեկ անգամ ևս խնդրում ենք լուծում տալ այս հարցին և թույլ չտալ, որ մի խումբ խանգարի 1500-ից ավելի աշխատակից ունեցող և լիովին օրինական աշխատող ընկերության աշխատանքներին, իսկ մեզ զրկի յուրաքանչյուր օր վաստակելու ու մեր ընտանիքը պահելու մեր աշխատանքից»,- այսպես է ավարտվում նամակը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ