ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ընդերքօգտագործողները չեն կատարել շուրջ 270 միլիոն դրամ ներդրման պարտավորություն

Ընդերքօգտագործողները չեն կատարել շուրջ 270 միլիոն դրամ ներդրման պարտավորություն
29.05.2018 | 21:06

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելո ւգործընթացը:

«Ընդերքի մասին նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, 2012-ի հունվարի 1- ից սկսած, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքվող ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերում նախատեսվել է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրումներ իրականացնելու պարտավորություն: Համաձայն պայմանագրերի՝ նշված ներդրումների իրականացման համար սահմանվել են տարբեր ուղղություններ և եղանակներ: Մասնավորապես, առկա են ինչպես ամեն տարի ֆինանսական օգնություն ցույց տալու պարտավորություններ (համայնքի դպրոցին, մանկապարտեզին, գրադարանին, զարգացման ծրագրերին և այլն), այնպես էլ ըստ անհրաժեշտության կամ մեկանգամյա ներդրում իրականացնելու պարտավորություն թե ֆինանսական, թե տեխնիկայի տրամադրման, թե ապրանքների անհատույց տրամադրման կամ ինքնարժեքով իրացման եղանակներով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2017-ին ընդերքօգտագործման պայմանագրերում նախատեսվել է համայնքներում ներդրումներ կատարելու պարտավորություն 417 ընդերքօգտագործողներից 86 սուբյեկտների համար: Նշված սուբյեկտները պայմանագիր կնքելուց հետո համայնքներում պայմանագիրը կնքելուց մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածն ընդհանուր առմամբ պարտավոր էին կատարել շուրջ 280,5 միլիոն դրամի ներդրում (հաշվարկում չի ներառվել բնեղեն եղանակով իրականացվող ներդրումները):


ՀՀ դատախազության կողմից համայնքներին, մարզպետարաններին կատարած հարցումներից պարզվել է, որ ուսումնասիրության պահին ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 10,7 միլիոն դրամի ներդրում կամ ընդհանուր ներդրումների 4 տոկոսը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուրջ 53,3 միլիոն դրամի մասով արդեն լրացել է դատարան հայց ներկայացնելու հայցային վաղեմության եռամյա ժամկետը: Տարածքային դատախազությունների կողմից պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտներին «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել են նախազգուշացումներ ողջամիտ ժամկետում պարտավորությունները կատարելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու, արձանագրված շուրջ 270 միլիոն դրամի գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- նշված է դատախազության հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 3757

Մեկնաբանություններ