Թեհրանը բարձր է գնահատում է 2016-ին Վրաստանի հետ ստորագրված գազային գործարքի հնարավորությունները: Գազի հարցերով Իրանի նավթի փոխնախարար Համիդ Ռեզա Արագիի խոսքով՝ Իրանը աշխարհագրորեն ունակ է տարբեր երկրներ գազ մատակարարել, սակայն Վրաստան գազ արտահանելու համար Հայաստանի հետ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
«Գազի փոխանակման վերաբերյալ Հայաստանի հետ պայմանագիրը դեպի Վրաստան իրանական գազի արտահանման նախադրյալներից մեկն է, բացի անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումից և հարմար գներից»,- Shana-ին ասել է նա: Մինչ օրս մասնավոր ընկերությունը քայլեր է ձեռնարկել իրանական գազը Վրաստան արտահանելու համար, սակայն Իրանից վրացական պատվիրատուները չեն մատակարարել բեռները, հավելել է նա: