Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,04 տոկոսով՝ հասնելով 49,91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,14 տոկոսով՝ հասնելով 55,70 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: