Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Իսրայելական և կիպրական գազը՝ այլընտրանք ռուսականին

Իսրայելական և կիպրական գազը՝ այլընտրանք ռուսականին
05.04.2017 | 17:43

ԵՄ-ը, որպես ռուսական գազի այլընտրանք, դիտարկում է Մերձավոր Արևելքից նոր ուղիներով մատակարարումների հնարավորությունը: Ապրիլի 3-ին Թել Ավիվում բազմակողմ համաձայնագիր է ստորագրվել Իսրայելի, Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի էներգետիկայի նախարարների, ԵՄ-ի ներկայացուցչի մասնակցությամբ՝ աշխարհում ամենաերկար և ամենախոր ստորջրյա գազամուղի շինարարության աշխատանքները սկսելու վերաբերյալ: 6-7 մլրդ դոլար արժողությամբ, 1300 կմ երկարությամբ Միջերկրական ծովի հատակով անցկացվելիք խողովակաշարի միջոցով իսրայելական և կիպրական գազը հասնելու է Հունաստան, ապա՝ Իտալիա և եվրոպական երկրներ:

Այս ծրագրի արդյունավետ իրագործումը հնարավորություն է ընձեռելու ԵՄ-ին՝ նվազեցնել կախվածությունը Nord Stream գազամուղով ստացվող ռուսական գազից: ՈՒշագրավ է, թե ինչպիսի ազդեցություն կունենա «գործարքը» Մոսկվա-Թել Ավիվ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով մի կողմից Ռուսաստանի և ԵՄ-ի տարաբնույթ հակասությունները, մյուս կողմից՝ բարձր որակի ռուս-իսրայելական հարաբերությունները վերջին 2 տարիների կտրվածքով:
Փորձագիտական գնահատականներով 2025-ից շուտ կողմերին չի հաջողվի ավարտին հասցնել խողովակաշարը:

Դիտվել է՝ 2814

Մեկնաբանություններ