Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,64 %-ով՝ հասնելով մեկ բարելը 46,78 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները նվազել են 0,15 %-ով և կազմել 47,93 դոլար՝ մեկ բարելի դիմաց: