«Աշտարակ կաթի» խնդիրները կարծես թե հանգուցալուծվում են՝ գործարանը գնել է Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ում գործարանը մեծ պարտքեր է կուտակել: Նա «Աշտարակ կաթ»-ի 100 տոկոս բաժնետերը չէ։ Գործարանում բաժնեմաս ունի նաև կաթի փոշի ներկրող գործարարը։
Առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում «Աշտարակ կաթ»-ում։ Փոխվելու է ոչ միայն աշխատակազմը, այլ հնարավոր է նաև՝ գործարանի անվանումը։ Շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աշտարակ կաթ»-ը հսկայական պարտքեր էր կուտակել և հայտնվել սնանկացման ու փակման եզրին։ «Աշտարակ կաթ»-ը մթերման կաթի դիմաց կուտակած պարտքեր ունի նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչներին, տարբեր ընկերությունների։