Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

SOCAR-ը փակում է գրասենյակները՝ նավթի գների անկման պատճառով

SOCAR-ը փակում է գրասենյակները՝ նավթի գների անկման պատճառով
26.05.2016 | 15:07

Մայիսի 25-ին Ադրբեջանի SOCAR պետական էներգետիկ ընկերությունը, որը ժամանակին շռայլ գումարներ էր ծախսում տարբեր նախագծերի վրա՝ նոր հիվանդանոցներից մինչև «Եվրատեսիլ», փակել է արտասահմանում մի քանի գրասենյակներ՝ նավթի գների անկման ֆոնին ծախսերը կրճատելու նպատակով՝ հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը, գրում է Reuters-ը:

Նավթով հարուստ Ադրբեջանի տնտեսությունը և արժույթը՝ մանաթը, մեծ ճնշման տակ են հայտնվել անկում ապրող նավթի գների պատճառով: Fitch վարկանշային կազմակերպությունը SOCAR-ի վարկանիշը փետրվարի 29-ին նվազեցրել է «BB+»-ի՝ բացասական կանխատեսմամբ: Խորհրդարանը փետրվարին վերանայել է 2016-ի պետական բյուջեն՝ հիմնվելով բարելի համար 25 դոլար նավթի միջին գնի վրա: Նախկինում կանխատեսումներում նշվում էր բարելի համար 50 դոլարի գինը:
Աբդուլաևը հայտնել է, որ փակվել են Գերմանիայի, Բելգիայի և Շվեյցարիայի գրասենյակները: «Լավ ժամանակներում SOCAR-ը նավթից ստացած եկամուտը շռայլորեն էր ծախսում»,- գրում է գործակալությունը:

Ընկերությունը դպրոցներ և հիվանդանոցներ էր կառուցում, այն 2012-ին Բաքվում անցկացված «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի, անցած տարի առաջին Եվրոպական խաղերի գլխավոր հովանավորն էր: Նավթի գների կտրուկ անկումը ստիպել է ընկերությանը կրճատել տրանսպորտի, հաղորդակցությունների, հովանավորչական նախագծերի, համաժողովների ծախսերը: SOCAR-ի պաշտոնյաները նշում են, որ ծախսերը կրճատելը կօգնի ընկերությանը երեք տարում խնայել 400 միլիոն մանաթ (267 մլն դոլար): SOCAR-ի պաշտոնյաների խոսքերով՝ եթե նավթի գները նվազեն ներկայիս մոտ 44 դոլարից 35 դոլարից էլ ցածր, ընկերությունը ստիպված կլինի ավելի «ձգել գոտիները»:

Դիտվել է՝ 3355

Մեկնաբանություններ