Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Հուսով ենք, վերջապես կգա այն օրը, երբ գործը տեղից կշարժվի

Հուսով ենք, վերջապես կգա այն օրը, երբ գործը տեղից կշարժվի
05.02.2016 | 00:02

«Իրատես»-ի թիվ 3-ում` «Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները` տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին» խորագրի ներքո հրապարակված Վահան Համազասպյանի «Խեղդվողների փրկությունը միայն խեղդվողների գործն է» հոդվածի առիթով ուղարկում ենք մտահոգություններով լի մեր արձագանքը:
Մենք, մասնագիտության բերումով, մեծ ուշադրությամբ ենք հետևում Հայաստանում արևային էներգիայի օգտագործման ոլորտում տեղի ունեցող քննարկումներին ու զարգացումներին: Ծանոթ ենք ակադեմիկոս Պարիս Հերունու և Վահան Համազասպյանի գործերին: Հուսով ենք, որ վերջապես կգա այն օրը, երբ նրանց անդուլ ջանքերով հիմք դրած մեծ գործը մեզանում տեղից կշարժվի: Ցավոք, հրապարակումից զգացվում է, որ այդ նոր գաղափարի նշանակությունն առավել հստակ պատկերացնում են ո՛չ թե ՀՀ իշխանությունները, այլ ընդամենը մեր երկրի ճակատագրով մտահոգ մասնագետները, ովքեր, կրկին ցավոք, չեն կարող արմատական հարցեր լուծել, չեն կարող նպաստել մեր տնտեսության առաջընթացին։
Վահան Համազասպյանը նոր նախագծով առաջարկում է հայկական բնակավայրերում, հատկապես սահմանամերձ գյուղերում, կազմակերպել գյուղմթերքների վերամշակման արևային մինիգործարաններ, որոնք նշանակալի օգնություն ցույց կտան մեր գյուղացիներին, ովքեր «անսպասելիորեն» բախվել են առատ բերքի իրացման անլուծելի թվացող խնդրին: Սակայն սա չէ ամենակարևորը: Եթե հայկական արևային տեխնոլոգիաները մուտք գործեն Իրան, թուրքականից ավելի որակով ու էժան վերամշակված գյուղմթերքներն առաքվեն ռուսական անսպառ շուկա, ապա հնարավոր կլինի Հայաստան-Իրան համագործակցության միջոցով լրացնել այն վակուումը, որն առաջացել է Ռուսաստանում` թուրքական գյուղմթերքների էմբարգոյի պատճառով:
Սա արդեն առևտրային պատերազմում հաղթելու լուրջ քաղաքականություն կարող է դառնալ, և ոչ միայն տնտեսական առումով:


Հայաստանի ազգային
պոլիտեխնիկական համալսարանից
Ռոբերտ ԴԱՇՏՈՅԱՆ
«Գոյապահպանություն» համագործակցության ծրագրերի համակարգող
Վահե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Տ.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 2305

Մեկնաբանություններ

¬Å¡Ã„¹Ë‡/spiritual" rel="nofollow">Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 13.09.2024