Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Մեկնարկում է «Հայաստանի Արտահանման Կատալոգ» 2015 նախագիծը

Մեկնարկում է «Հայաստանի Արտահանման Կատալոգ» 2015 նախագիծը
10.03.2015 | 18:33

«Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարում է «Հայաստանի արտահանման կատալոգ- 2015» նախագծի սկիզբը: Արդեն սկսվել է ընկերությունների հավաքագրման և գրանցման գործընթացը: Նախագծի նպատակն է Հայաստանում գործող ընկերություններին հնարավորություն ընձեռել իրենց ապրանքներն ու ծառայությունները պատշաճ ձևով ներկայացնելու արտաքին շուկաներում, ինչպես նաև տեսանելի և հասանելի դարձնել այն օտարերկրյա ներմուծողների համար:

Արդեն մեկ տասնամյակ գործող նախագիծը արժանացել է Հայասատանի դեսպանությունների, Հայաստանի կառավարության, օտարեկրյա խոշոր ներմուծող / արտահանող ընկերությունների, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ (USAID) և այլ հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին և համարվում է Հայաստանի արտահանման ներուժի տեղեկատվական լավագույն կրիչը:
Թողարկված կատալոգների տպագիր և էլեկտրոնային տարբերակները (համաձայն Արտաքին գործերի նախարարության հետ ձեռք բերված համաձայնության) տարածվել են ավելի քան 50 երկրներում, որտեղ գործում են Հայաստանի դեսպանություններ և հյուպատոսություններ, ինչպես նաև սփյուռքահայ գործարարների շրջանակում: Այն պարբերաբար ներկայացվում է նաև միջազգային մարքեթինգային տարբեր միջոցառումների ժամանակ և լավ արձագանք է ստանում միջազգային գործընկերների կողմից:
«Հայաստանի արտահանման կատալոգ- 2015»-ի 2000 օրինակ տպագիր և 2000 օրինակ էլեկտրոնային տարբերակների հետ զուգընթաց այս տարի կգործարկվի նաև համացանցային տարբերակը (կգործի www.aec.am պորտալը), ինչը հնարավորություն կընձեռի տեղեկատվությունը ավելի մեծ քանակով պոտենցիալ հաճախորդների շրջանում տարածելուն, ինչպես նաև կստեղծվի հատուկ հավելված IOS (Iphone, Ipad) և Android համակարգերով աշխատող սարքերի համար և կտեղադրվի AppStore և GooglePlay պորտալներում անվճար բեռնման համար:
Ծրագրի պաշտոնական գործընկերներ են Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, «Լոկատոր» ընկերությունը, Գելլափ ինթերնեյշնլ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուչությունը:

Դիտվել է՝ 3529

Մեկնաբանություններ