ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ժամանակակից գործիքներ` կրթությունն էլ ավելի մատչելի և որակյալ դարձնելու

Ժամանակակից գործիքներ` կրթությունն էլ ավելի մատչելի և որակյալ դարձնելու
23.04.2014 | 17:26

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, Samsung Electronics ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր՝ աշխարհում արդեն լայն տարածում ունեցող Smart School (խելացի դասասենյակ) ծրագրի ներդրման վերաբերյալ: Ողջունելով հուշագրի ստորագրումը` Արմեն Աշոտյանը նշել է, որ այն նպատակ ունի կրթության ոլորտում կյանքի կոչել Samsung-ի սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը:

«Samsung-ի լուծումները` ժամանակակից կրթական միջավայրի տեսանկյունից, համարվում են աշխարհում լավագույններից մեկը և շնորհակալ եմ, որ աշխարհահռչակ բրենդի համար որպես գերակա ուղղություն ընտրվել է Հայաստանում նման կրթական ծրագրի իրականացումը: Այս հուշագիրը թույլ կտա Հայաստանի դպրոցներից և բուհերից մեկում ներդնել Samsung-ի նոր կրթական միջավայր, տեխնիկական նոր լուծումները: Տեսանելի կերպով դա կարտահայտվի նոր պլանշետների, էլեկտրոնային գրատախտակների, այսպես ասած, խելացի դասարանի ներդրմամբ, որն իրականում փոխկապակցված էլեկտրոնային միջավայր է, որը թույլ է տալու կրթությունը դարձնել ավելի ինտերակտիվ, հետաքրքիր, որակյալ, ինչպես նաև արագացնել և դյուրացնել ուսումնական նյութի ընկալումը»,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ սա Samsung-ի առաջին, բայց ոչ վերջին ներդրումն է կրթության ոլորտում: Նախարարն անդրադարձել է նաև Dasaran.am-ի հետ համագործակցությանը` ընդգծելով, որ վերոնշյալ նախագծի հետ նախարարության աշխատանքն ունի արդեն մի քանի տարվա պատմություն: «Միասնական պետք է ներդնենք ժամանակակից տեխնիկական գործիքներ` կրթությունն էլ ավելի մատչելի և որակյալ դարձնելու համար»,-նշել է նախարարը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ծրագրում ներգարվվել հատկապես «Ֆոտոն» վարժարանը և ԵՊՀ-ն, Ա. Աշոտյանը նշել է, որ ի սկզբանե նպատակ կար տեխնիկական առաջընթացը գրանցել ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում: ««Ֆոտոնը» մեր լավագույն դպրոցներից մեկն է, որի շրջանավարտները բազմաթիվ մեդալներ են բերում միջազգային օլիմպիադաներից, և այս վարժարանը կարևոր կրթական հաստատություն է Շիրակի մարզում: ԵՊՀ-ում 30-40 հոգանոց լսարանը կկառուցվի ֆիզմաթ ամբիոններից մեկում` իր բոլոր տեխնիկական լուծումներով: Կստեղծվի նոր կամ արդեն բուհի կողմից ստեղծված կրթական բովանդակություն` իրենց մասնագիտություններով»,- նշել է նախարարը:
Նշենք, որ Smart School (խելացի դասասենյակ) ծրագիրն իրենից ներկայացնում է ինտերակտիվ կապ դասախոսի/ուսուցչի և ուսանողի/աշակերտի միջև` Samsung-ի նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների միջոցով։

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ