Ամերիկյան Boeing ընկերությունը հայտարարել է, որ ստացել է ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլտվությունը՝ առևտրային օդանավերի պահեստամասեր Իրան արտահանելու համար: Այսպիսով` ԱՄՆ իշխանությունները փաստացի հանել են նման մատակարարումների արգելքը, որը գործում էր 35 տարի և հանգեցրել էր Իրանի քաղավիացիայի անկմանը: Նշված թույլտվությունը վերաբերում է միայն Boeing-ի հին մոդելների համար պահեստամասերի մատակարարմանը: Նոր օդանավերի համար մատակարարման հարցը դեռևս չի քննարկվել: