«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Խոսք մարդու մասին

Խոսք մարդու մասին
25.03.2014 | 00:10

Սերգո Կարապետյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար: Մարդ, որի հետ շատ քիչ եմ շփվել, կամ էլ երբ շփվել եմ, այնքան էլ մեծ տպավորություն չեմ ստացել: Բնական է, որ շփվել եմ նրա հետ իր համար աշխատանքային լարված օրերին, այս կամ այն գյուղմթերքի մթերման ժամանակ: Ասեմ ավելին, այնքան էլ չեմ հիացել նրա արտադրողի կերպարով, երբ տարիներով որպես սեփականատեր չէր վճարում մթերված ապրանքների գումարը: Այդ մասին նույնիսկ հիշատակեցի նրան, Արարատի մարզպետարանում հանդիպման ժամանակ, երբ արդեն գյուղնախարար էր:
Մեղքս չթաքցնեմ, ընդունեց խոսքերս, բայց այդ օրվանից իմ հանդեպ չարության ոչ մի նշույլ չնկատեցի այդ մարդու կողմից: Ավելին ասեմ, զգում ես, որ նախարար դառնալուց հետո Սերգոն բոլորովին փոխվել է, դարձել է ավելի պատասխանատու, ավելի մտահոգ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար: Եթե ոմանք պաշտոնը ստանձնելուց հետո մեջքով շուռ են գալիս դեպի ժողովուրդը և աշխատում են չշփվել գյուղացու հետ, ի դեմս Կարապետյանի` ամեն ինչ հակառակն է: Նա ոչ միայն չի խուսափում շփվելուց, ավելին` իր շփումներով, իր խոսքով համոզում է գյուղացուն, կարծես ասելով, համոզելով նրան, որ ասա, և ես պատրաստ եմ ուժերիս կարելվույն չափ օգտակար լինելու քեզ:
Հինգ տարի գյուղապետ եմ, այդ ընթացքում չեմ տեսել որևէ նախարարի, որ այցելի գյուղ, բաց ճակատով կանգնի գյուղացու դիմաց և լսի նրա հանդիմանանքները: Գուցե գյուղնախարարից շատ հանդիպելու անհրաժեշտություն գյուղացին ունի ջրային տնտեսության պատասխանատուների հետ, բայց արի ու տես, որ նրանց ոչ միայն գործով, անգամ դեմքով գյուղացին չի ճանաչում, իսկ Կարապետյանի պարագայում այդպես չէ: Կարապետյանը պետական պաշտոնյա է, որը ոչ միայն մտահոգված է, որ Արարատյան դաշտավայրում խոպանի վերածված հողերը մշակվեն, այլև նրանց տերերը տուն վերադառնան և տեր կանգնեն իրենց հայրենիքին: Այդ հողերը խոպանի վերածվեցին անպատասխանատու պաշտոնյաների բութ հայացքի ներքո, որոնք ոչ միայն չէին օգնում գյուղացուն, այլև օրերով ջուր չէին տալիս հողերը ջրելու, բերք արտադրելու, կամ էլ արտադրվածը մթերելու համար: Կարապետյանը կարողացավ հասնել նրան, որ անցած տարիներին գյուղացուն տրվել է շուկայականից անհամեմատ ցածր գներով պարարտանյութ և դիզվառելիք, տարբեր տեսակի սերմացուներ: Մի պահ առվույտի սերմացուի մեկ կիլոգրամն արժեր մինչև երեք հազար դրամ, իսկ դրսից նրա ներկրումից հետո արժեքը կտրուկ իջավ:
Սերգո Կարապետյանի շնորհիվ էր, որ տարիներով Նուռնուսի բազայում հանգրվանած «ըպսՈՐցրՖ» մակնիշի տրակտորները կարճ ժամանակում շուկայականից անհամեմատ ցածր գնով, ընդամենը չորս միլիոն դրամով, վաճառվեցին գյուղապետարաններին: Եվ այսօր այդ մեկ տրակտորը գյուղում էական դեր է խաղում:
Ինչու գրեցի այս տողերը Սերգո Կարապետյանի մասին, որովհետև ծախու որոշ գրչակներ պատրաստ են ամեն կերպ սևացնելու մարդուն, անկախ նրա լավ գործերից, ինչ է թե` նա պետական պաշտոնյա է: Մեր օրերում պետական պաշտոնյան իսկ և իսկ բոբոյի կերպարով է ներկայացվում ժողովրդին: Մինչդեռ լավ պետական պաշտոնյա ունենալը հարստություն է, ինչը, ցավոք, նշմարելի չէ մեր երկրում: Հետևաբար, պետք չէ փոքր ինչ նկատելին, լավն ամեն կերպ սևացնել:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ