Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Մալվինյան, և` վերջ

Մալվինյան, և` վերջ
13.03.2013 | 11:34

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Արգենտինային կոչ է անում հարգել Ֆոլկլենդյան կղզիների բնակիչների որոշումը` հանրաքվեով նրանք կողմ են քվեարկել Մեծ Բրիտանիայի անդրծովյան կարգավիճակը պահելուն: Քեմերունը գտնում է, որ «Ֆոլկլենդյան կղզիների բնակիչները չէին կարող ավելի պարզ արտահայտվել: Եվ եթե նրանք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, այդ ցանկությունը պիտի հարգեն բոլորը, այդ թվում` Արգենտինան»:
Իսկ Արգենտինան հայտարարել է, որ չի ճանաչում կղզիներում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, կղզիներ, որ Արգենտինայում անվանում են Մալվինյան:

Դիտվել է՝ 1134

Մեկնաբանություններ