Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Թաիլանդի իշխանություններն ու ապստամբները մոտ են համաձայնության

Թաիլանդի իշխանություններն ու ապստամբները մոտ են համաձայնության
28.02.2013 | 12:16

Թաիլանդը համաձայնության է հասել իսլամիստական ապստամբ խմբավորման ներկայացուցիչների հետ։ Սա հուսադրում է, որ անջատողականների շուրջ մեկ տասնամյակ տևող պայքարին վերջ կդրվի։ Երկու կողմերը համաձայնագիր են կնքել Մալայզիայում, սակայն բանակցությունների մանրամասները չեն նշվում։

Նշենք, որ 2004 թվականից ի վեր Թաիլանդի հարավում հակամարտության հետևանքով ավելի քան 5 հազար մարդ է զոհվել։

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ