ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ջոն Քերին սկսում է

Ջոն Քերին սկսում է
09.02.2013 | 21:40

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում ընդունել է Կանադայի գործընկերոջը` Ջոն Բերդին, հանդիպումից հետո իր առաջին ասուլիսում պատասխանելով Իրանի միջուկային ծրագրերին վերաբերող հարցին նա ասել է. «Իրանը հնարավորություն ունի և պետք է ապացուցի համաշխարհային հանրությանը՝ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Այդ դեպքում մենք պատրաստ կլինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել, թե ինչպես այդ ամենը բավարարել»: Հակառակ դեպքում նա չի բացառել, որ ԱՄՆ-ը բոլոր միջոցները, այդ թվում` ռազմական, կօգտագործի, որպեսզի կանխի Թեհրանի միջուկային զենքի ունենալը: Սիրիացի ապստամբներին զինելուն վերաբերող հարցին ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է. «Շատ զոհեր, բռնություններ են տեղի ունենում և մենք առաջընթաց գրանցելու համար ջանքեր ենք գործադրում։ Ալ-Նուսրան՝ Իրաքի Ալ-Կաիդան և այլ ահաբեկչական խմբավորումների հետ կապված Սիրիայում բազմաթիվ լուրջ խնդիրներ կան։ Շատ խառը և վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Քիմիական զենքի առկայությունը ևս մտահոգիչ է»:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ