ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Իսրայելը պաղեստինցի պատգամավորների է ձերբակալել

Իսրայելը պաղեստինցի պատգամավորների է ձերբակալել
04.02.2013 | 17:06

Իսրայելի հատուկ ծառայությունները Հորդանան գետի արևմտյան ափին գիշերային շրջայցի ընթացքում ձերբակալել են «ՀԱՄԱՍ»խմբավորման ավելի քան 20 ակտիվիստների։ Ձերբակալվածների թվում են նաև Պեղաստինի խորհրդարանի երեք պատգամավորներ։ Պաղեստինցիների ձերբակալման պատճառների մասին ոչինչ չի ասվում։

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ