ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Զանգվածային ցույց՝ ի պաշտպանություն Չավեսի

Զանգվածային ցույց՝ ի պաշտպանություն Չավեսի
11.01.2013 | 11:45

Երեկ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Վենեսուելայի մայրաքաղաքում՝ ի պաշտպանություն երկրի նախագահ Ուգո Չավեսի։ Հանրահավաքի մասնակիցները Չավեսին հավատարմության խորհրդանշական երդման արարողություն են իրականացրել։ Ինքը՝ նախագահը, այժմ ծանր դրությամբ Հավանայի հիվանդանոցներից մեկում է, որտեղ դեկտեմբերի 11-ին վիրահատվել է։
Բազմահազարանոց ցույցը տեղի է ունեցել կառավարության կոչով հենց այն օրը, երբ վերընտրվելուց հետո պետք է տեղի ունենար Ուգո Չավեսի երդմնակալությունը։ Նշենք, որ երկրի կառավարման բոլոր կարևորագույն գործառույթները ժամանակավորապես իրականացնում է փոխնախագահ, արտգործնախարար Նիկոլաս Մադուրոն։ Ելույթ ունենալով հանրահավաքում՝ նա համախոհներին կոչ է արել պահպանել հանգստություն և հայտարարել է, որ ընդդիմությունն ապակայունացնող ծրագրեր է մշակում, որոնք երկիրը կլցնեն արյամբ։

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ