ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ասադն ընդդիմությանն անվանել է Արևմուտքի խամաճիկներ

Ասադն ընդդիմությանն անվանել է Արևմուտքի խամաճիկներ
06.01.2013 | 17:10

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր սիրիացիներին ուղղված իր ելույթում ահաբեկիչներին ու դավադիրներին մեղադրել է 2011թ. մարտից շարունակվող զինված հակամարտության համար։ Նա սիրիացի ժողովրդին համախմբման կոչ է արել և խոստացել է անցկացնել քաղաքական բարեփոխումներ։
Նախագահ Ասադն ապստամբներին անվանել է Աստծո թշնամիներ և Արևմուտքի խամաճիկներ։ Նա ափսոսանք է հայտնել քաղաքացիական պատերազմի ընթացքում ժողովրդի կրած տառապանքների համար՝ ասելով, որ ցավի «սև ամպը» պատել է ամբողջ երկիրը։
Հակամարտության կարգավորման Ասադի առաջարկը ենթադրում է նոր սահմանադրության մշակում և ազգային հաշտեցման համաժողովի անցկացում։

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ