Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

ՄԱԿ-ը ողջունում է կրակի դադարեցումը Սիրիայում

ՄԱԿ-ը ողջունում է կրակի դադարեցումը Սիրիայում
25.10.2012 | 11:24

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սատարում է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի առաջարկը՝ մահմեդական Ղուրբան բայրամ տոնի օրերին Սիրիայում կրակը դադարեցնելու մասին։
Բրահիմիի խոսքով՝ սիրիական իշխանություններն ու ընդդիմության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ պահպանվելու է հրադադարի ռեժիմը։ Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ այդ մասին համապատասխան հայտարարություն կանի հինգշաբթի։ Միաժամանակ որոշ իսլամիստական խմբավորումներ հայտարարել են, որ չեն հետևի կրակի դադարեցման ռեժիմին։

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ