Freedom House-ն օրերս հրապարակեց «Ազատությունը համացանցում - 2012» (Freedom on the Net - 2012) զեկույցը։ Այն ներկայացնում է համացանցի (նաև թվային մեդիայի) ազատությունը Երկիր մոլորակի շուրջ հինգ տասնյակ երկրներում։
Զեկույցը փաստում է, որ աշխարհի 7 երկրների պառլամենտներում արդեն ներկայացված են օրինագծեր, որոնք կնպաստեն համացանցի օգտատերերի ազատությունները սահմանափակելուն։
«Հրաշալի» յոթնյակի «պատվավոր» հորիզոնականներից մեկում բազմել է Ադրբեջանը։ Հիշյալ խումբն ամբողջացրել են Լիբիան, Մալայզիան, Պակիստանը, ՌԴ-ն, Ռուանդան և Շրի Լանկան։