Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Կամուրջ դեպի Պարսից ծոց

Կամուրջ դեպի Պարսից ծոց
10.07.2012 | 18:12

Երևան ժամանելուց առաջ ԻԻՀ ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամեդ Նաջարին հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն հատուկ հարաբերություններ` խոր և բարեկամական, երկու պետությունների պաշտոնատար անձինք ձգտում են համագործակցությունը զարգացնել բոլոր հնարավոր ոլորտներում: Նաջարին նշել է, որ Հայաստանը ռազմավարական դեր ունի տարածաշրջանում և կարող է հանդես գալ իբրև Կենտրոնական Ասիան ու Պարսից ծոցը կապող կամուրջ:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ