ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր ստորագրեցին փոխընբռնման հուշագիր: Այն նպատաուղղված էր «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲ ընկերությանը «կարբամիդ» և «ամոնիումի սուլֆատ» պարարտանյութերի արտադրության վերսկսման գործընթացում աջակցության ցուցաբերմանը:
«Վանաձորի քիմիական կոբինատը», որը Սպիտակի երկրաշարժից հետո դադարեցրել էր իր գործունեությունը օգոստոսից կգործարկվի` արտադրելով կաբամիդ, որի պահանջարկը ներկայումս հանրապետությունում շատ մեծ է», - լրագրողներին ասաց Ս. Կարապետյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի խոսքերով, նշված գործընթացից հետո, գյուղացին հնարավորություն կունենա ոչ միայն մատչելի գներով և առավել որակյալ պարարտանյութ ձեռք բերել, այլև այն օգտագործել ժամանակին: Գործարանը հետագայում կսկսի արտադրել նաև այսօրվա համար նույնպես անհրաժեշտ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր:
«Ձեռնարկությունում արդեն տեղակայվել են գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ սարքավորումները, պատրաստ է նաև տեխնոլոգիական շղթան», -ասաց Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, 20-46 տոկոս ազոտ պարունակող «ամոնիումի սուլֆատ» և «կարբամիդ» արդյունավետ պարարտանյութերի (ձերբազատում են հողերի աղակալումն ու կանխում դրանց հետագա աղակալումը) տեղում արտադրելը ներկրման ծախսերից բացի, կբացառի նաև բաժանման-հատկացման խնդիրները:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ