ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչո՞ւ Վարդան Օսկանյանը կանչվեց «ԿԳԲ»

Ինչո՞ւ Վարդան Օսկանյանը կանչվեց «ԿԳԲ»
19.06.2012 | 20:21

Գագիկ Ծառուկյանը վերջապես վերադարձավ: Հայտարարություն արեց: Ինչն էլ տարակուսանք առաջացրեց. Օսկանյանի ինչի՞ն են պետք իրավաբանները, երբ ինքն էլ պակաս կառույց ու փողեր չունի իրավաբանական ալքիմիայով զբաղվելու համար:
Ի՞նչ իրավաբանության մասին է խոսքը, երբ Օսկանյանը հինգ րոպեն մեկ ռեժիմով հայտարարում է` քաղաքական դրդապատճառներ են: Որոնց մասին ոչ միայն ԲՀԿ առաջնորդը լռեց, այլև իր կուսակցությունը: Վերադարձից հետո: Ավելին: Սպորտի և երիտասարդության նախարար ունենալու բավականին հետաքրքիր պասաժից հետո:
Ի՞նչ է ստացվում: Շատ պարզ բան: Օսկանյանը խաղից հանվում է: Բոլորի կողմից: Մի խաբվեք Էռնեկյանի և Նիդերլանդների ուղարկած փողով: Էռնեկյանը ԱՄՆ-ը չէ (էլ չենք ասում` «ինչ-որ մեկը» կարող էր Էռնեկյանին խնդրել` բարի ժեստ իրականացնել. ո՞վ` ինքնին հասկանալի է): Նիդերլանդնե՞րը: Ամոթ կլիներ, որ այս պահին այնպիսի կառույց, ինչպիսին «Սիվիլիթասն» է, նման օժանդակություն չստանար: Դրսից:
Ջոն Հեֆեռնի ու ՀՀ-ում արևմտյան դիվանագիտական կորպուսի ա՞յցը «Սիվիլիթաս» շատ կարևոր էր` ասում եք: Նկատեք` «Սիվիլիթաս»: Ոչ Օսկանյանին: Կապ չունի՞: ՈՒնի: Նախ` նրանք «եսիմ ինչ» հայտարարություն չեն արել, քաղաքավարական ժեստից բացի. ի՞նչ է նշանակում` «ժամկետը գործ հարուցելու մի քիչ այն չէ»: Երբ այդ ժամանակը լիահուսորեն համընկնում էր առաջին հերթին տիկին Քլինթոնի այցին: Այն Քլինթոնի, որն ԱՄՆ-ի դեսպանատուն չէր հրավիրել Օսկանյանին: Չէր արձագանքել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու «կոչին»: Ի վերջո, կարող էր, չէ՞, տիկինը դեսպանատանը հավաքված իր հյուրերին «մի քիչ» ձեռով բարևել, Ծառուկյանին էլ հետը, մի րոպե գեթ կանգնել-զրուցելով` ցուցանել «ահագին» բան: Չարեց։
Այսպիսով, ի՞նչ են ասում հայաստանյան արևմտյան դեսպանները. ընդամենը` լավ կլինի, որ Օսկանյանը «չնստի»: Ասել է` այսքանը հերիք էր: Որովհետև Արևմուտքն ուզում էր Օսկանյանին ու իր հայաստանյան «պապային» քաղաքական լուրջ բանկրոտի ենթարկել, զգուշացնել` շարունակելու դեպքում լավ չի լինի:
Բայց` ուշադրություն. հարգարժան դեսպաններն ու նրանց երկրները նույն վերաբերմունքը չունեն «Սիվիլիթասի» նկատմամբ, որին Նիդերլանդները 1,5 միլիոն տվեց (եթե այդ փոխանցումը վաղուցվա պայմանավորվածության արդյունք չէր):
Արևմուտքի համար անչափ կարևոր է «Սիվիլիթաս» կառույցն ինքնին: Եվ ո՛չ Օսկանյանը: Այնտեղ նրանք կենտրոնացրել են բավականին քաղաքացիական, երիտասարդական ռեսուրս, գումար, տեխնոլոգիաներ, քարոզչական «նանո-մարմիններ»: Չէ, չենք ասում` հարկավոր պահին «ֆեյսբուքյան-արաբական» գարուն ունենալ-առաջնորդելու համար (նկատեցի՞ք, «Սիվիլիթասն» առաջին հերթին բոլորին խնդրեց «յուրացնել» իր լոգոն, ինչն էլ նշանակում էր «մանրից» «Ֆեյսբուքը» «վերցնել»):
«Վերցնել» Ֆեյսբուքը, 240 երգ գրել Պուտինի մասին (չէ, սա Ռուսաստանում է), այնուհանդերձ, Ռուսաստանին, այլևս ԱՄՆ-ի` Սիրիա ներխուժման գրեթե «կայացած» փաստի, տարածաշրջանում դեֆակտո փոփոխվող ստատուս քվոյի ֆոնին չէր կարող չանհանգստացնել «Սիվիլիթասը»:
Ասել է, Արևմուտքին հետաքրքրում է ոչ այնքան Օսկանյանը, որքան «Սիվիլը», և վերջինս ուժեղացնում է սույն «Սիվիլը», Ռուսաստանը, ճիշտ հակառակը, «տանում» է Օսկանյանին, որպեսզի թուլացնի այդ «Սիվիլը»։
«Թասդ բե՛ր»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ