Յոթ մարդ է մահացել Նիգերիայի հյուսիսարևելյան շրջանում գտնվող քրիստոնեական եկեղեցու վրա իսլամիստների կատարած հարձակման հետևանքով: Իսլամիստական խմբավորման գրոհայինները կիրակնօրյա պատարագի ժամանակ միանգամից երկու եկեղեցու վրա են հարձակվել: Ջոս քաղաքում մահապարտը պայթեցրել է իրեն եկեղեցու մոտ, որի հետևանքով մոտ 50 մարդ վիրավորվել է: Իսկ Բիու քաղաքում 5 գրոհայիններ ներխուժել են եկեղեցի` կրակ բացելով հավատացյալների վրա: