ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Շատրվանների վերագործարկումը մեր խոստումն էր երևանցիներին»

«Շատրվանների վերագործարկումը մեր խոստումն էր երևանցիներին»
06.06.2012 | 05:47

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և Օղակաձև զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ, քաղաքապետարանի նախաձեռնությամբ և տնտեսավարողների աջակցությամբ շատրվանները երևանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի:
1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով ամբողջությամբ հիմնանորոգվել են խողովակաշարերը, փոխվել են վնասված եզրաքարերը: Շատրվանի միջնամասի գեղարվեստական ձևավորման համար օգտագործվել են ջրակայուն հատուկ ներկեր, իսկ երեկոյան ժամերին շատրվանն անցորդներին կհիացնի գեղազարդ լուսավորությամբ:
«Շատրվանների վերագործարկումը մեր խոստումն էր երևանցիներին: Մենք գույքագրել ենք մայրաքաղաքի չգործող բոլոր շատրվանները և վերագործարկման ենթակա շատրվանների նորոգման նպատակով համապատասխան աշխատանքներ ենք տանում, որպեսզի անպայման վերականգնենք ու հանձնենք մեր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:
Օղակաձև զբոսայգու շատրվանը ձևավորվել է նաև գիշերային լուսավորությամբ` պահպանելով կառույցի ճարտարապետական տեսքն ու լուծումները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  •  շատրվաններ
Դիտվել է՝ 2711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ