ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շրջանավարտի հայրը կրակել է օդ

Շրջանավարտի հայրը կրակել է օդ
26.05.2012 | 07:19

«Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումների արդյունքում ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 25-ին տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա (30-ը՝ մայրաքաղաքում, 32-ը՝ մարզերում):
ՀՀ ոստիկանության հանրային կապերի և լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն՝ տուգանային հրապարակներ տարված մեքենաների վարորդները եղել են անչափահասներ կամ չեն ունեցել վարորդական իրավունք: Նշված օրը հանրապետությում( և՛ տարվա կտրվածքով, և՛ նախորդ տարիների համեմատությամբ) գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ երկու ճանապարհատրանսպորտային պատահար: Դրանք որևէ առնչություն չեն ունեցել «Վերջին զանգի» հանդիսությունների հետ:
Տեղեկատվության համաձայն՝ «Վերջին զանգի» տոնակատարությունից հետո Չարբախում գործող թիվ 79 ավագ դպրոցի բակում կրակոցներ են հնչել, ինչը խուճապ է առաջացրել ներկաների շրջանում: Րոպեներ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Պարզվել է, որ շրջանավարտներից մեկի հայրը որոշել է անակնկալ մատուցել աշակերտներին և այդ պահին մեքենայում գտնվող եղբոր որսորդական հրացանից կրակ է բացել: Հրացանն առգրավվել է, իսկ շրջանավարտի հայրն ու զենքի սեփականատերը բերման են ենթարկվել:

Կատարվում է նախաքննություն:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ