-
29.06.2018|
15:25
Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի և Եղեգնաձորի բնակիչներն Ամուլսարի հանքի հետ կապված բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին և կառավարությանը: Նամակի հեղինակները, դիմելով վարչապետին, նշում են, որ 10 տարի է՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը գործունեություն է ծավալում իրենց համայնքներում, և իրենք հասցրել են տեսնել ընկերության պատասխանատու գործունեությունը, հոգատար վերաբերմունքը՝ բնապահպանական խնդիրների և շրջակա համայքների նկատմամբ:
-
29.06.2018|
03:16
«Ամուլսարի» հանքավայր տանող ճանապարհն արդեն մի քանի օր փակված է: «Լիդիան» ընկերության աշխատակիցներն այստեղ աշխատել չեն կարողանում, հանքի ու հարակից գործարանի շինարարական աշխատանքները կաթվածահար են եղել: Ջերմուկցիները դեպի հանքավայր տանող մի քանի ճանապարհների մոտ հսկողություն են սահմանել, ճանապարհները փակ են գիշեր ու ցերեկ, հետևաբար, աշխատակիցներն ու հատուկ տեխնիկան Ամուլսար հասնել չեն կարող:
-
27.06.2018|
13:10
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման՝ հրաբխային խարամի և սևահողի՝ 74,872 խորանարդ մետր լեռնային զանգվածի արդյունահանման դեպքեր, որոնց հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է 3 266 786 դրամի վնաս:
-
08.06.2018|
01:06
Հարգելի պարոններ, ես ողջունում եմ մեր երկրում կոռուպցիան արմատախիլ անելու ձեր մտադրություններն ու վճռականությունը, այս ճակատում մենք պարտավոր ենք լուրջ հաջողություններ արձանագրել, այլապես կորած ենք:
-
08.06.2018|
00:17
Մայիսը զարմացրեց ոչ միայն մեզ՝ Հայաստանի և Արցախի հայերիս: Մայիսը զարմացրեց ամբողջ աշխարհը և նույնիսկ ոչ ԱՄՆ-ի բացահայտ սադրանքով՝ Իսրայելում ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելով:
-
05.06.2018|
03:13
Նախկինում Հայաստանի բնակիչ, շուրջ 30 տարի ԱՄՆ-ում բնակվող Ռուբեն Մկրտչյանը վերջերս այցելելով Հայաստան, ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարին առաջարկել է մի ծրագիր, որը, իրականացվելու դեպքում, առանց չափազանցության, հեղաշրջիչ նշանակություն կունենա Հայաստանի ոչ միայն գյուղատնտեսության, այլև ընդհանրապես տնտեսության համար:
-
02.06.2018|
11:21
«Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն միևնույն սեփականատիրոջ ձեռքում»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» «Տաշիր Կապիտալին» հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը չեղարկելու որոշմանը:
-
31.05.2018|
09:42
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պտտեց բանալին, որ խորհրդանշում է գազի հոսքը` այսպես սկսվեց Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կյանքը «Հարավային գազային միջանցքում:
-
30.05.2018|
22:46
ՀՀ վարչապետին առընթեր ԱԱԾ-ն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումների մասին պարզաբանել է. «ԱԱԾ-ն շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
-
29.05.2018|
21:06
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելո ւգործընթացը: