38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արմատապես փոխել գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ ներկա նպատակազուրկ վերաբերմունքը

Արմատապես փոխել գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ ներկա նպատակազուրկ վերաբերմունքը
10.04.2024 | 12:24

Գիտելիքի և տեխնոլոգիաների ավելի ու ավելի ուժեղացող դերը ժամանակակից աշխարհաքաղաքական մակարդակի գոյության պայքարում ակնհայտ է, և այն հանգամանքը, որ գիտելիքի ոլորտում թույլի համար հաջողության հասնել շատ ավելի հավանական է, քան ուժի ոլորտում, պետք է ստիպի մեզ փրկության ուղիներ փնտրել նաև այս ուղղությամբ։

Այստեղ հարցի էությունը կայանում է նրանում, որ գիտելիքի արտադրության ոլորտում անձի դերը հարաբերականորեն շատ ավելի մեծ է, քան այլ ոլորտներում, որտեղ շատ ավելի կարևոր է արտադրության կազմակերպական կողմը։

Ուրիշ խոսքով, գիտելիքի գեներացումը և ուժեղի, և թույլի մոտ փոքրաթիվ մարդկանց կողմից խելքին զոռ տալու արդյունք է և, այդ իմաստով, թույլը ևս այդ պրոցեսին կարող է լուրջ մասնակցություն ունենալ։

Այս պրոբլեմը խորությամբ հասկանալու համար կարելի է սկսել պարզունակ հասարակություններում գիտելիքի անհրաժեշտության և առաջացման պրոբլեմից։

Ընդհանուր առմամբ, պարզունակ կենսաբանական պայքարում ֆիզիկապես համեմատաբար թույլի կողմից գիտելիքով իր թուլությունը կոմպենսացնելը և ուժեղի աչքում ազդեցիկ դառնալը կարելի է դիտել որպես գիտելիքի ու տեխնոլոգիաների ստեղծման պրոցեսի հիմնական պլատֆորմ։

Կենսաբանական իմաստով այս հարցը ավելի ընդհանուր պրոբլեմի մասնավոր դեպք է, մի պրոբլեմ, որը դիտարկում է գոյության պայքարի որևէ ոլորտում ոչ լիարժեքության կոմպենսացումը այլ ոլորտներում լիարժեք միջոցներով։

Սա կյանքի հնարավորինս բարգավաճ հարատևման անմիջական հետևանքներից է, որն ունի նաև իր մաքուր կենսաբանական անալոգները, որտեղ որևէ թերացող օրգանի ֆունկցիաները իրենց վրա են վերցնում մյուս օրգանները։

Նույնը սոցիալական կյանքում, որտեղ կենսաբանական ոչ լիարժեքությունը կոմպենսացվում է սոցիալական միջոցներով, ներառյալ ֆիզիկապես թույլերի մոտ նկատվող խելք բանացնելու տենդենցը և, հակառակը՝ մտավոր ոչ լիարժեքների կողմից պայքարի շեշտերը դեպի ֆիզիկականը տեղափոխելը։

Գոյության պարզունակ պայքարում էլ ֆիզիկապես ամենաուժեղի մոտ խորհրդական լինելն էլ ամենագիտունի ու ամենաճարպիկի ամենից հավանական տեղն է։

Ընդհանուր առմամբ, այս գաղափարը անվերջ քանակությամբ կիրառություններ կարող է ունենալ ամենատարբեր կենսաբանական, սոցիալական և աշխարհաքաղաքական ոլորտներում։

Այսինքն, հարցը հանգում է նրան, որ որևէ տեսակի թերարժեքության կոմպլեքսի հաղթահարմանն ուղղված տևական մտորումները տվյալ անձի մոտ ծնում են նոր որակներ մտածելու ոլորտում, որը նման մարդկանց մի մասին ժամանակի հետ դարձնում է պրոֆեսիոնալ մտածող, այսինքն՝ գիտելիքի աղբյուր։

Նույն մոտեցումը կարելի է և պետք է տարածել դեպի ուժեղ և թույլ երկրների հարաբերությունների ոլորտ, որը մեզ նման երկրից կպահանջի արմատապես փոխել գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ իր ներկա անհիմն ու նպատակազուրկ վերաբերմունքը։

Բայց նման հնարավոր քայլին խանգարող հավերժական հակասությունը, այն է՝ կառավարող ուժի բավարար քանակությամբ գիտելիք չունենալու պատճառով նրա կողմից գիտելիք կրողներին հասարակական կյանքում տեղ չտալը, եղել և մնում է մեր աքիլեսյան գարշապարը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6731

Մեկնաբանություններ