38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մակրոնի քավորությամբ, Շարլ Միշելի օրհնությամբ

Մակրոնի քավորությամբ, Շարլ Միշելի օրհնությամբ
30.04.2023 | 20:08

Կարծես արդեն ակնհայտ են դառնում Արցախի հանձնման, ադրբեջանանպաստ լուծման այն ճանապարհային քարտեզի իրողությունները, որոնք քննարկվել են Պրահայում Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպման ընթացքում՝ Մակրոնի քավորությամբ, Շարլ Միշելի օրհնությամբ:

Սահմանային ընդհարումների, «անաղմուկ, սողացող» սահմանային «ճշգրտումների», «բնապահպանական քողարկմամբ» շրջափակման, հումանիտար աղետի միջոցով արցախցիներին հոգեբանական ճնշման ենթարկելու, Ռուսաստանին աստիճանաբար «ֆուկ» անելու, գործընթացներից դուրս մղելու, Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական անցակետ տեղադրելու միջոցով:

Դեպի Ֆրանսիան՝ Եվրոպան, անկեղծ նվիրումով, իսկ դեպի Ռուսաստան հարկադրական, կեղծ, «դաշնակցային, բարեկամական» իմիտացիոն խաղիկներով՝ հաճախ գեղավարի ու զռռացող, սիրողական մակարդակի:

Անկասկած պայմանավորվածությունների, կուլիսային քննարկումների արդյունքն էր նաև անցակետը, «բնապահպանական» ապաշրջափակումը և այն, բնականաբար, պետք է «ամփոփվեր» Ջերմուկում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի «հրամանատարությամբ», Բաքու և Երևան այցի արդյունքում:

Եվ իհարկե «քաղաքացու օրվա» տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը կզանգի և կասի. «Mersi beaucoup Pre'sident Makron et Monsieur Charles Michel»...

Իսկ մտքում էլ կավելացնի. պուտինենց հերն էլ անիծած:

Սպասենք 5-օրյա բանակցություններին ու նոր փորձանքներին:

Գիտե՞ք որտեղ...

Չգիտե՛ք:

Դե իհարկե՛ ԱՄՆ-ում, իսկ դուք սրանցից այլ բան էի՞ք սպասում:

Դեռ լավ է, որ Թուրքիայում չի...

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4948

Մեկնաբանություններ