Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ազերիները ձգտում են արագացնել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը

Ազերիները ձգտում են արագացնել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը
23.03.2023 | 10:16

Առաջիկա օրերին մեծ բախման մասին հիմնականում գրում են.

  • ազերպրոպը,
  • Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին պատկանող տելեգրամյան ալիքները.

Ընդ որում երկուսն էլ գրում են ռուսերեն լեզվով՝ քաջ գիտակցելով, որ դա լայն տարածում կստանա Հայաստանում:
Գիտե՞ք՝ սա ինչ է նշանակում:
Եթե հակիրճ, ապա հետևյալը.
ազերիները ձգտում են արագացնել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը՝ իրենց պայմաններով: Դրա ֆոնին կլինեն տարբեր սահմանային միջադեպեր: Կոշտ հռետորաբանություն: Միրջազգային իրավունքի տիրույթում հակահայկական տարբեր նախաձեռնություններ:
ՈՒ այդ ամենին փորձում է տեղեկատվական դաշտում դիմակայել Իրանը, որի նպատակն է ոչ թե «տարածաշրջանում սահմանների անփոփոխ լինելը», այլ թուրք-ադրբեջանական տանդեմին հակակշիռ ստեղծելով՝ առանձին սեփական շահերի առաջխաղացումը:
Օրինակ, Թուրքիայում ստեղծվող հաբի միջոցով գազի արտահանումն ապահովելը դեպի Արևմուտք:
Կամ էլ Ադրբեջանի տարածքով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ձևավորումը:
Ի դեպ, տեղեկացնեմ, որ «թուրքերի ու ազերիների դեմ պատերազմի պատրաստվող» Իրանը առաջիկա ամիսներին Մոսկվայի ու Բաքվի հետ պայմանագիր է ստորագրելու «Հյուսիս-Հարավ» միջազգային լոգիստիկ միջանցքը ձևավորելու վերաբերյալ: Դրա մասին արդեն հայտարարել է Մոսկվան:
Դրան զուգահեռ ակտիվորեն սինխրոնիզացվում են Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ համակարգերը: Այլ կերպ ասած՝ «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի լոգիստիկայի շուրջ ևս կա կոնսենսուս:
Դրան զուգահեռ ադրբեջանական բիզնեսը խորապես ներգրավված է Կասպից ծովի իրանական հատվածում երկարաբանական-հետախուզական աշխատանքներում:
Դրան զուգահեռ Իրանն ու Ադրբեջանը համատեղ կառուցում են տարաշարջանի խոշորագույն հիդրոօբյեկտները՝ «Խուդաֆերինը» և «Ղըզ Ղալասին»:
Դրան զուգահեռ՝ Իրանը շարունակում է տնօրինել Ադրբեջանի առանցքային հանքավայրերի խմբի՝ «Շահ Դենիզի» 10 %-ը:
Շարունակե՞մ:
Թերևս, այսքանն էլ է բավական իրավիճակը ճիշտ գնահատելու համար: Նշեմ միայն, որ համագործակցության նշված ուղղությունների մեծ մասը հատկապես ակտիվացվել են 2020-ի պատերազմից հետո:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3119

Մեկնաբանություններ