38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ժայռերը` խորունկ նոթերը կիտած (ֆոտոշարք)

Ժայռերը` խորունկ նոթերը կիտած (ֆոտոշարք)
19.10.2012 | 14:59

Մայորի ձորը գտնվում է Ձորագետի կիրճում: Ձորի պռնկին փոքրիկ այգի կա, որտեղ տեղադրված է Ստեփան Շահումյանի արձանը: Աստիճանները, որ վերջանում են մեծ քարանձավի մոտ արված փորագրություններով, առաջնորդում են դեպի կոմունիստների քարանձավները:

Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի փոխտնօրեն ՀԱՍՄԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովրդի մեջ բանավոր ավանդազրույց կա պահպանված, ըստ որի` այս ձորում ճանաչված մայոր է մահացել, դրա համար էլ այն կոչվել է «Մայորի ձոր»:
«Հայաստանում առաջին մարքսիստական խմբակները գործել են հենց այս ձորում,-ասաց նա:- Տարածքում հետաքրքիր քարանձավներ կան, ուր Ստեփան Շահումյանի անմիջական ղեկավարությամբ խմբակները իրենց գաղտնի ժողովներն ու պարապունքներն են անցկացրել»:
Այստեղ է պահվել մարքսիստական գրականությունը, իսկ ժայռերից հոսող մաքուր ջուրը, որ պիտանի է խմելու համար, ասում են` ժամանակին հնարավորություն է տվել հեղափոխականներին հեռու մնալու իշխանությունների աչքից:
Այսօր ևս «Մայորի ձորի» այցելուները շատ են: Մեր որոնումների ընթացքում հանդիպեցինք զբոսաշրջիկների, Մալայզիայից ժամանած մի երիտասարդի հարցրինք տպավորությունների մասին, նա պատասխանեց. «Լավ, լավ»:
Թումանյանական «վաշ-վիշշ»-ին ու Լոռեցի Սաքոյի տատի պատմած հեքիաթներին գալիս խառնվում է բնապահպանների ահազանգը: Գետն աղտոտվել է անհասկանալի բաղադրություն ունեցող կեղտաջրերով` արդյունաբերական թափոններ, կենցաղային ու շինարարական աղբ, իսկ վնասի չափը ճշտված չէ:
Շահումյանի հուշարձանը զարդարված է մերօրյա սիրային բանաձևումներով, թեև դժվար է անվանի կոմունիստին պատկերացնել սիրո բարեխոսի դերում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ