Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Երեկոն կրում է «Ռոմանտիկ թավջութակ» խորագիրը

Երեկոն կրում է «Ռոմանտիկ թավջութակ» խորագիրը
12.09.2012 | 15:01

«Ռոմանտիկ թավջութակ» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես կգան Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Լևոն Առաքելյանը (թավջութակ): Ծրագրում` Լեոշ Յանաչեկ, Ֆրիդերիկ Շոպեն, Սալվատորե Շարինո, Կլոդ Ֆրանկ:

Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավանեսովը հեղինակել է բազմաթիվ կամերային, դաշնամուրային և վոկալ ստեղծագործություններ, որ կատարվել են Հայաստանում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Վրաստանում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Իրանում: Նա շվեյցարական «Laboratorium» միջազգային անսամբլի, ինչպես նաև հայ-վրացական «Convergence» նոր երաժշտության անսամբլի հիմնադիր անդամներից է: Սովորել և համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Պիեռ Բուլեզը, սըր Հարիսոն Բրթուիսլը, Անյա Լեխները և այլք:
Լևոն Առաքելյանը Հայաստանի առաջատար թավջութակահարներից է, բազմաթիվ միջազգային և ազգային մրցույթների դափնեկիր: Ներկայումս «Նաիրի» լարային քառյակի, «Շելլ» դաշնամուրային տրիոյի, «Convergence» նոր երաժշտության անսամբլի մասնակից է: Կամերային անսամբլի կազմում համագործակցել է աշխարհահռչակ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը, Դայշին Կաշիմոտոն, Ֆրից Դամրոն, Աշլի Վասը և այլք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ