«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Անտարբեր ու անհաղորդ տարիներ էր գլորում` դժգոհ իր կարգավիճակից, տնից ու տեղից, սեփական ցեղից

Անտարբեր ու անհաղորդ տարիներ էր գլորում` դժգոհ իր կարգավիճակից, տնից ու տեղից, սեփական ցեղից
25.02.2024 | 18:50

«Ինչի՞ պիտի մենք հարկ տանք, խոպանչին էդ ասֆալտը մաշի»:

«Ինչի՞ պիտի ղարաբաղցիները գան Երևանում ուզենան ապրեն, իսկ աղետի գոտում հլը դոմիկներում մարդիկ կա»:

«Սփյուռքահայերի ձենը տաք տեղից ա գալիս, իրանք «վափշե» իրավունք չունեն խոսան, մի օր թող գան մեր քաշածը ապրեն, էսի իրանց համար գերեզմանոց չի»,- և այլն, և այլն, և այլն:

Օրվա խորհրդով այսօր շատերս հիշեցինք հայտնի «Անառակ որդու» առակը` հիմնականում ֆիքսվելով վերնագիրը բնութագրող կրտսեր որդու կերպարի վրա, ինչը բնական է:

Բայց ես ուզում եմ դիտարկենք մյուս` ավագ որդու «անտեսված» կերպարը:

Քանի որ մենք, մեր հասարակությունն ու ներկա վիճակը ավելի շատ տեղավորվում ենք ավագի մոտեցումներում:

Երբ կրտսեր որդին թալանելով ու մսխելով հայրական ժառանգությունը` զղջաց ու վերադարձավ, հայրը գրկաբաց ընդունելուց հետո, վերքերը լվաց, հին պատառոտված շորերը հագից հանել տվեց, ոտից գլուխ սիրուն հագցրեց, կով մորթեց ու ճոխ ուրախություն կազմակերպեց:

Հակառակ փոքրի, մեծ որդին էդ ամբողջ տարիները նվիրել էր հայրենի տնտեսությանն ու ամեն օր գլուխը կախ, սուսուփուս իր գործն էր անում ... Էդ օրն էլ ուշ երեկոյան դաշտից հոգնած վերադարձավ ու մեկ էլ հոպ` իրենց տնից խնջույքի ձայներ, զուռնա դհոլ...

Տան ծառաներից մեկին հարցրեց` էս ի՞նչ հաշիվ է...

Սա էլ թե` էն թավաքյալի ախպերդ է վերադարձել, հերդ էլ որոշեց տոնի:

Նեղվեց, բարկացավ և չէր ուզում ներս մտնել:

Հորն ասաց. «Այս քանի տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք սկի մի ուլ չտվիր, որ ընկերներիս հետ ուրախություն անեի ... Իսկ երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»:

Հայրը պատասխանեց.

«Որդի՛ս, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց ... »:

Իսկ մեծն էդքան ապրել- աշխատելով հոր տան մեջ` այդպես էլ չէր հասկացել, որ էդ ամենն իրենն է: Օտարի պես էր մոտենում: Չէր համարում դա իր ժառանգությունը, իր սեփականը, իր Հայրենիքը:

Ինքը պարզապես իներցիայով, անջատված, գլուխը կախ, ոչ մեկին չխանգարելով ու ոչինչ չպահանջելով իր գործն էր անում` ներքուստ իրեն օտար ու խորթ զգալով:

Ախպոր մասին էլ երևի մոռացել էր անգամ, անտարբեր ու անհաղորդ տարիներ էր գլորում` դժգոհ իր կարգավիճակից, տնից ու տեղից, սեփական ցեղից:

ՈՒ մի օր պայթեց:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 3300

Մեկնաբանություններ