ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Առակն ի՞նչ կցուցանե

Առակն ի՞նչ կցուցանե
15.03.2023 | 23:50

Էշին կապեցին ծառից, սատանան եկավ ու արձակեց։
Էշը մտավ հարևանների այգին ու սկսեց տրորել և ուտել ամեն ինչ։
Հարևանի կինը տեսավ դա, վերցրեց հրացանը և կրակեց էշի վրա։
Էշի տերը լսեց կրակոցը, դուրս եկավ, տեսավ իր սատկած էշին, և սկսեց կրակել հարևանի
կնոջ վրա։
Վերադառնալով տուն` հարևանը գտավ իր սպանված կնոջը և զայրույթից սպանեց էշի
տիրոջը։
Էշի տիրոջ երեխաները, երբ տեսան իրենց մահացած հորը, այրեցին հարևանի տունը:
Իսկ հարևանը վրեժխնդիր լինելով սպանել տվեց նրանց։
Սատանային հարցրին` ի՞նչ ես արել, ինչու՞ այդպես արեցիր:
Նա պատասխանեց.
«Ոչ մի վատ բան չեմ արել, ուղղակի էշին ազատ եմ արձակել»:

Առակն ինչ կցուցանե.
եթե ուզում եք կործանել ինչ-որ բան` ազատություն տվեք էշերին:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ