«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ե­թե թշ­նա­մին վերսկ­սի պա­տե­րազ­մը, մենք, ան­կաս­կած, պա­տե­րազ­մը կա­վար­տենք ա­վե­լի հե­ռու տա­րածք­նե­րում»

«Ե­թե թշ­նա­մին վերսկ­սի պա­տե­րազ­մը, մենք, ան­կաս­կած, պա­տե­րազ­մը կա­վար­տենք ա­վե­լի հե­ռու տա­րածք­նե­րում»
13.10.2020 | 00:36

«Մեր բա­նա­կը եր­բեք ա­վե­լի ա­մուր, հզոր, այս պա­հի հա­մար ա­վե­լի մար­տու­նակ չի ե­ղել իր հա­վա­քա­կա­նու­թյան մեջ։ Ե­թե թշ­նա­մին վեր­սկ­սի պա­տե­րազ­մը, մենք, ան­կաս­կած, պա­տե­րազ­մը կա­վար­տենք ա­վե­լի հե­ռու տա­րածք­նե­րում (թշ­նա­մու)։ Իմ մտա­հո­գու­թյու­նը եր­բեք այ­սօր­վա մա­սին չէ, իմ մտա­հո­գու­թյու­նը վաղ­վա օր­վա մա­սին է։ Հա­վա­տա­ցեք։ Ո­րով­հետև հա­սել ենք մի ի­րա­վի­ճա­կի, երբ ու­նենք այ­սօր­վա հա­մար սո­վո­րա­կան, նոր­մալ բա­նակ, ո­րը կա­րող է լու­ծել այ­սօր­վա խն­դիր­նե­րը։ Բայց ժա­մա­նակն ա­ռաջ է ըն­թա­նում, շատ սար­սա­փե­լիո­րեն է ա­ռաջ ըն­թա­նում, և այ­սօր­վա պա­տե­րազմն էլ շատ ա­րա­գըն­թաց է բո­լոր ի­մաստ­նե­րով, ու­շա­նալ մեկ րո­պե՝ կա­րե­լի է պարտ­վել կռ­վում, ու­շա­նալ մեկ ժամ՝ կա­րե­լի է պարտ­վել ճա­կա­տա­մար­տում, ու­շա­նալ մեկ օր՝ կա­րող ենք կորց­նել հայ­րե­նիք, քան­զի հայ­րե­նիքն այն­քան փոքր է, որ մեկ լուրջ պար­տու­թյու­նը մեզ ուղ­ղա­կի կա­րող է կոր­ծա­նել։ Հի­շենք՝ մենք ա­նընդ­հատ գտն­վում ենք նն­ջող պա­տե­րազ­մի մեջ, իսկ այդ պա­տե­րազ­մը կա­րող է յու­րա­քան­չյուր պա­հի վեր թռ­նել, և այն դեպ­քում, երբ պա­տե­րազ­մի վտանգն այս­քան մո­տիկ է և այս­քան ռեալ, այս­քան դինջ վի­ճա­կի մեջ գտն­վելն առն­վազն դա­վա­ճա­նու­թյուն է, դա­սալ­քու­թյուն։


Ինք­ներս մեզ թափ տա­լու կա­րիք ու­նենք։ Եվ պետք է ա­ռաջ գնանք և ա­ռաջ չգ­նա­լու ի­րա­վունք էլ չու­նենք։ Մենք իս­կա­պես պի­տի ու­նե­նանք ժա­մա­նա­կի լա­վա­գույն բա­նակ­նե­րից մե­կը։ Մենք պար­տա­վոր ենք և դա ա­նե­լու ենք, ձեզ հետ, թե ա­ռանց ձեզ, ինձ հետ, թե ա­ռանց ինձ, այդ գա­ղա­փա­րը չա­փա­զանց հա­սու­նա­ցած և կեն­սա­կան գա­ղա­փար է, կի­րա­կա­նաց­նենք... Ցան­կա­լի է, որ մենք ի­րա­կա­նաց­նենք, այդ պա­տիվն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, այդ հար­գան­քը մեր ու­սե­րին, մեր ճա­կատ­նե­րին լի­նի։ Եվ հա­վա­տա­ցեք, որ ոչ ոք չի մո­ռաց­վի, ո­չինչ չի մո­ռաց­վի, պատ­մու­թյան մեջ դուք ձեր տե­ղը կու­նե­նաք...»։


ՎԱԶ­ԳԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱՆ
(հատ­ված ՀՀ ԶՈՒ զո­րա­մա­սե­րի հրա­մա­նա­տար­նե­րի՝ անձ­նա­կազ­մի հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րի գծով տե­ղա­կալ­նե­րի հա­վա­քում ու­նե­ցած ե­լույ­թից
05.07.1997 թ.)

ՓՈՔ­ՐԻԿ ՏԵ­ՂԵ­ԿԱՆՔ
ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ
Գե­նե­րալ-գն­դա­պետ
1983-1986 թթ.՝ Ան­դր­կով­կա­սյան ռազ­մա­կան օկ­րու­գի 7-րդ գվար­դիա­կան բա­նա­կի շտա­բի պե­տի տե­ղա­կալ,
1988-1992 թթ.՝ Խոր­հր­դա­յին Միու­թյան մար­շալ Կ. Ե. Վո­րո­շի­լո­վի ան­վան Գլ­խա­վոր շտա­բի ա­կա­դե­միա­յի ա­վագ դա­սա­խոս,
1992 թ.՝ ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի տե­ղա­կալ-օ­պե­րա­տիվ վար­չու­թյան պետ,
1992-1994 թթ.՝ ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի ա­ռա­ջին տե­ղա­կալ,
1994-2007 թթ.՝ ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պետ-պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ,
2007 թ. ապ­րի­լի 25-ից 2008 թ. ապ­րի­լի 9 ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար,
2008 թ. ապ­րի­լի 16-ին ՀՀ Նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով նշա­նակ­վել է ՀՀ նա­խա­գա­հի գլ­խա­վոր ռազ­մա­կան տե­սուչ,
2015 թ. փետր­վա­րի 10-ին ՀՀ Նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով նշա­նակ­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան՝ նրան վե­րա­պա­հե­լով Հա­յաս­տա­նի Նա­խա­գա­հի գլ­խա­վոր ռազ­մա­կան տե­սու­չի լիա­զո­րու­թյուն­նե­րը։
2001 թ. շնորհ­վել է ՌԴ բնա­կան գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի ա­կա­դե­մի­կո­սի կո­չում։


«ԿԳԱՔ, ՉԷ՞»
(պատ­մում է Մի­քա­յել Հա­րու­թյու­նյա­նը)
«1991 թվա­կա­նին էր: Ապ­րում էինք Մոսկ­վա­յում՝ Ռուբ­լյով­կա­յում: Դեկ­տեմ­բե­րին ինձ զան­գա­հա­րեց Ան­դր­կով­կա­սյան զին­վո­րա­կան օկ­րու­գի ռու­սա­կան զոր­քե­րի զո­րա­ջո­կա­տի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Ռեու­տը և ա­սաց.
-ՈՒ­զում եմ գալ ձեր տուն:
Մո­տա­վո­րա­պես ե­րե­կո­յան ժա­մը ին­նին գե­նե­րա­լը ե­կավ՝ ոչ մե­նակ։ Կինս սե­ղան գցեց։ Գե­նե­րա­լը ներ­կա­յաց­րեց հյու­րին.
-Վազ­գեն Սարգ­սյանն է:
Ծա­նո­թու­թյան ձեռք­սեղ­մու­մից հե­տո Վազ­գենն ա­սաց.
-Դե՛, ինչ, Մի­խա­յիլ Հա­րու­թյու­նի, չէի՞ք ցան­կա­նա գալ Հա­յաս­տան:
Լավ գի­տեի, թե ի՛նչ է կա­տար­վում Ան­դր­կով­կա­սում: Նաև պարզ էր, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ են լի­նե­լու: Այդ ժա­մա­նակ ես ա­վագ դա­սա­խոս էի գլ­խա­վոր շտա­բում, աշ­խա­տում էի գի­տա­կան թե­զի վրա: Ե­րեք ե­րե­խա ու­նեի, աղ­ջիկս սո­վո­րում էր հա­մալ­սա­րա­նում, տղա­ներս դպ­րո­ցա­կան էին: Ա­կա­դե­միա­յի մթ­նո­լորտն ինձ հա­րա­զատ էր, բայց կար գի­տակ­ցու­մը, որ ե­թե պա­տե­րազմ է լի­նե­լու, ու­զե­նամ, թե ոչ, պետք է գնամ հայ­րե­նիք, մաս­նակ­ցեմ բա­նա­կի կազ­մա­վոր­մա­նը, պաշտ­պա­նեմ Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը: Ծնող­ներս Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Թա­լիշ գյու­ղից էին: Ե­րե­խա­նե­րից ա­մե­նակ­րտ­սերն էի և Ար­ցա­խում շատ էի լի­նում:
Հրա­ժեշտ տա­լիս վեր­ջին պա­հին դռան շե­մի վրա Վազ­գե­նը շրջ­վեց և հա­յաց­քը սևե­ռե­լով վրաս՝ պար­տադ­րող ժպի­տով ա­սաց.
-Կգա՛ք, չէ՞ ...
1992 թ. մար­տին, դեռ գի­տա­կան թեզս չա­վար­տած, ա­ռանց թույ­լտ­վու­թյուն վերց­նե­լու, մի քա­նի օ­րով մեկ­նե­ցի Երևան: Վազ­գեն Սարգ­սյա­նի նս­տա­վայ­րը Ազ­գա­յին ժո­ղո­վի շեն­քում էր: Երբ հան­դի­պե­ցինք, ա­սա­ցի, որ պատ­րաստ­վում եմ Հա­յաս­տան գա­լու:
Ե­կա մա­յի­սի եր­կու­սին, ներ­կա­յա­ցա ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն, որն ար­դեն գտն­վում էր Աշ­տա­րա­կի խճու­ղու վրա: Ող­ջու­նե­լուց հե­տո Վազ­գեն Սարգ­սյա­նը հարց­րեց.
-Ո՞ր օ­ղա­կում եք տես­նում Ձեր աշ­խա­տան­քը:
Պա­տաս­խա­նե­ցի.
-Որ­տեղ կա­մե­նաք:
-Ա­ռա­ջար­կում եմ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի օ­պե­րա­տիվ վար­չու­թյան պե­տի ա­ռա­ջին տե­ղա­կա­լի պաշ­տո­նը:
Գլ­խա­վոր շտա­բի պե­տը գե­նե­րալ Գուր­գեն Դա­լի­բալ­թա­յանն էր և այդ պա­հին գտն­վում էր Ար­ցա­խում: Մա­յի­սի վե­ցին իմ նշա­նակ­ման հրա­մանն ստո­րագր­վեց, ին­նին ինձ գոր­ծու­ղե­ցին Գո­րիս: Շու­շիի ա­զա­տագր­ման ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը գրե­թե ա­վարտ­վել էր: Ա­սել, թե ես այդ գոր­ծում ներդ­րում ա­րի, ո՛չ, նոր էի նշա­նակ­վել: Գո­րի­սում, Կա­պա­նում, Սի­սիա­նում ու­սում­նա­սի­րե­ցի ի­րա­վի­ճա­կը և վե­րա­դար­ձա: Գե­նե­րալ Դա­լի­բալ­թա­յանն էլ էր վե­րա­դար­ձել: Մա­յի­սի 11-ը, թե 12-ն էր, որ ծա­նո­թա­ցանք: Այդ­պես սկս­վեց ծա­ռա­յու­թյունս ՀՀ զին­ված ու­ժե­րում: Ին­ֆոր­մա­ցիա էի հա­վա­քում, ընդ­հան­րաց­նում, զե­կու­ցում ԳՇ պե­տին և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին, պլա­նա­վո­րում տար­բեր մար­տեր և ո­րոշ տե­ղե­րում ղե­կա­վա­րում օ­պե­րա­ցիան: Ա­սեմ, որ Վազ­գեն Սարգ­սյա­նը շատ էր վս­տա­հում, բայց և ստու­գում էր: Կես խոս­քից հաս­կա­նում էինք ի­րար: Նա կադ­րա­յին զին­վո­րա­կան չէր, բայց իր հայ­րե­նի­քը, իր գոր­ծը շատ էր սի­րում և գի­տակ­ցում էր, որ ա­ռանց կադ­րա­յին սպա­նե­րի գործն ա­ռաջ չի գնա և այն­պես էր ա­նում, որ կա­մա­վո­րա­կան­ներն ու կադ­րա­յին զին­վո­րա­կան­նե­րը հա­մե­րաշխ գոր­ծեն: Ջո­կատ­նե­րի հրա­մա­նա­տար­նե­րը պրո­ֆե­սիո­նալ զին­վո­րա­կան­ներ չէին: Պետք էր այդ ջո­կատ­նե­րին սո­վո­րեց­նել աշ­խա­տել քար­տե­զով, զին­վո­րա­կան գոր­ծը, մի խոս­քով՝ կադ­րեր պատ­րաս­տել: Խոր­հր­դա­յին զո­րա­մա­սե­րի տեխ­նի­կան ըն­դու­նել էր պետք՝ տանկ, ԲՏՌ, ա­վիա­ցիա... դա հենց այն­պես չէր լի­նե­լու, հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­ներ էին պետք: Օ­պե­րա­տիվ վար­չու­թյան պե­տի տե­ղա­կա­լի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լուց բա­ցի զբաղ­վում էի նաև այդ խն­դիր­նե­րով: Կար­ծեմ հու­լի­սին էր, ե­կավ գե­նե­րալ Նո­րատ Տեր-Գրի­գո­րյան­ցը և մե­ծա­պես օգ­նեց մեզ։ Նա նշա­նակ­վեց ԳՇ պետ։ Ես նրա ա­ռա­ջին տե­ղա­կալն էի։ Միա­սին օ­րենք­ներ, կար­գադ­րու­թյուն­ներ էինք կազ­մում, մշա­կում փաս­տաթղ­թեր:


Վազ­գեն Սարգ­սյա­նը խի­զախ էր: Վախ չու­ներ: Պատ­րաստ էր կյան­քը տա­լու հայ­րե­նի­քի հա­մար: Կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րը սի­րում էին նրան և են­թարկ­վում էին, ո­րով­հետև ի­րենց լե­զուն հաս­կա­նում էր, սի­րով, խնդ­րե­լով, ձայ­նը բարձ­րաց­նե­լով հա­մո­զում էր, որ տվյալ բա­նը պետք է ա­նել: Կա­մա­վո­րա­կա­նու­թյու­նը մեծ ուժ է։ Ար­ցա­խի ա­զա­տագ­րու­մը մեր կյան­քի նպա­տակն էր, մեր միտքն ու հո­գին, միայն այդ մա­սին էինք մտա­ծում։ Ա­սում են՝ Վազ­գե­նը կոշտ էր: Ա­յո, կոշտ էր: Այդ օր­հա­սա­կան ժա­մա­նակ այլ կերպ չէր լի­նի, բայց նաև սր­տա­ցավ էր յու­րա­քան­չյու­րի հան­դեպ: Երբ զին­վոր էր զոհ­վում, քաշ­վում էր մի կողմ ու ար­տաս­վում: Այդ ար­ցունք­նե­րը չեմ մո­ռա­նում։ Բո­լո­րիս հա­մար էլ զին­վո­րի կյան­քը թանկ էր: Դրա­նից է, որ մենք ա­վե­լի քիչ զոհ տվե­ցինք, քան թշ­նա­մին: Ար­ցախն ա­զա­տագր­վեց քիչ կո­րուստ­նե­րով:
Վազ­գեն Սարգ­սյա­նը նոր էր նշա­նակ­վել ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար: Նս­տած էի իմ աշ­խա­տա­սե­նյա­կում, որ ներս մտավ, հարց­րեց.
-Մի­խա­յիլ Հա­րու­թյու­նի, Դուք Պա­վել Գրա­չո­վին ճա­նա­չու՞մ եք:
-Ի­հար­կե, իմ ու­սա­նողն է ե­ղել, ԳՇ ա­կա­դե­միա­յի ուն­կն­դիր էր:
-ՈՒ­զում եմ հան­դի­պել նրան:
Գրա­չո­վը և ես ապ­րում էինք նույն շեն­քում, նույն շքա­մուտ­քում, ես եր­րորդ հար­կում էի, ին­քը՝ չոր­րորդ: Նա Վազ­գե­նի մա­սին սխալ պատ­կե­րա­ցում ու­ներ՝ մո­րու­քով է, կոշտ...
Մեկ­նե­ցի Մոսկ­վա, զան­գա­հա­րե­ցի Գրա­չո­վին: Հարց­նե­լու պես՝ ա­սաց.
-ՈՒ­սու­ցիչ, ա­սում են՝ Հա­յաս­տա­նում եք:
-ՈՒ­զում եմ քեզ տես­նել:
Հան­դի­պե­ցինք: Ող­ջա­գուր­վե­լուց հե­տո հարց­րեց.
-Ինչ­պե՞ս է վի­ճա­կը Հա­յաս­տա­նում: Ին­չու՞ մեկ­նե­ցիք: Տես­նու՞մ եք՝ ես ար­դեն պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար եմ:
Ա­սա­ցի.
-Այդ­պես է պետք: Ես պետք է Հա­յաս­տա­նում լի­նեմ:
Հայտ­նե­ցի գա­լուս նպա­տա­կը: Ա­սաց.
-Ե­թե ես Վազ­գեն Սարգ­սյա­նին հան­դի­պեմ, ինձ չեն հաս­կա­նա:
Հա­ջորդ օ­րը ԳՇ ա­կա­դե­միա­յի օրն էր: Ինձ էլ հրա­վի­րեց: Ա­սա­ցի.
-Ե­թե Վազ­գեն Սարգ­սյա­նին չըն­դու­նես, չեմ գա:
-Թող գա, - ա­սաց:
Գի­շե­րը Վազ­գեն Սարգ­սյանն ար­դեն Մոսկ­վա­յում էր: Մի­ջո­ցառ­մա­նը շատ մարդ կար: Գրա­չո­վը գրա­վոր ա­ռա­ջար­կեց հան­դի­պել ա­մա­ռա­նո­ցում: Գնա­ցինք իր ա­մա­ռա­նո­ցը: Լավ գի­տեի Գրա­չո­վի կնո­ջը: Մտե­րիմ հարևան­ներ էինք: Ե­րե­սուն րո­պե անց ե­կավ Գրա­չո­վը: Ծա­նո­թա­ցան: Վազ­գեն Սարգ­սյա­նը ռու­սե­րեն գի­տեր, բայց անհ­րա­ժեշտ ե­ղավ, որ ո­րոշ տեր­մին­ներ թարգ­մա­նեմ: Մինչև կես­գի­շեր զրու­ցե­ցինք: Ես տուն գնա­ցի, Վազ­գե­նը մնաց: Վա­ղը պետք է մեկ­նեինք Երևան: Ա­ռա­վո­տյան երբ ներս մտա, Գրա­չո­վը մարզ­վում էր, իսկ Վազ­գե­նը հոգ­նած տեսք ու­ներ, լավ չէր զգում: Ա­սաց.
-Մինչև ա­ռա­վոտ նս­տել էինք, իսկ ին­քը դեռ մարզ­վում էլ է:
-Թույլ է ձեր նա­խա­րա­րը, -ա­սաց Գրա­չո­վը, - րսՈոՈՍ... Ես ձեզ ինք­նա­թիռ կտ­րա­մադ­րեմ: Մնա­ցեք, հան­գս­տա­ցեք:


Իսկ ինք­նա­թի­ռը դա­տարկ չէր լի­նե­լու: Երբ Վազ­գենն ուշ­քի ե­կավ ու ի­մա­ցավ, որ Գրա­չովն ինչ-որ բան է տա­լու, հրճ­վան­քի մեջ էր: Եր­կուսն էլ զգա­յուն, կա­մա­յին կեր­պար էին։ Մտեր­մա­ցան, հա­րա­զա­տա­ցան, սի­րով հա­մակ­վե­ցին մի­մյանց հան­դեպ: Մեծ էր Գրա­չո­վի ներդ­րու­մը մեր բա­նա­կի կա­յաց­ման խնդ­րում: Նրանց լավ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վե­ցին: Վազ­գե­նի սպա­նու­թյու­նից հե­տո Հա­յաս­տան այ­ցե­լու­թյան ժա­մա­նակ ա­սել է. «Հա­յաս­տանն ինձ հա­մար դար­ձել է իմ երկ­րորդ հայ­րե­նի­քը»։
Մենք միշտ ե­րախ­տա­գի­տու­թյամբ ենք հի­շում Գրա­չո­վին և նրա ըն­տա­նի­քը չպետք է մո­ռա­նանք:
Այն աշ­խա­տան­քը, որ կա­տա­րեց Վազ­գեն Սարգ­սյա­նը հա­յոց բա­նա­կի կա­յաց­ման հա­մար, հս­կա­յա­կան էր: Ա­սել՝ շատ բան ա­րեց, նշա­նա­կում է քիչ բան ա­սել: Նա կա­մա­վո­րա­կան­նե­րին հա­մո­զեց, որ մտ­նեն բա­նակ, զի­նեց, պատ­րաս­տեց: Երբ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար էր, ա­պա պետ­նա­խա­րար և 1995 թ. կր­կին պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, հա­վա­տա­ցեք, որ ա­մեն մի դրա­մը ծա­ռա­յում էր ՀՀ ԶՈՒ հզո­րաց­ման գոր­ծին: Ա­մեն ինչ միայն այդ նպա­տա­կին, այդ մի­ջոց­նե­րը շատ չէին, մեծ չէին, բայց դրանք նպա­տա­կա­յին օգ­տա­գոր­ծե­լով՝ կա­րո­ղա­ցավ բա­նակ ստեղ­ծել:
1999 թ. Վազ­գե­նը վար­չա­պետ էր, բայց բա­նա­կը չէր մո­ռա­նում, չէր կա­րող մո­ռա­նալ: Օր չկար, որ չզան­գա­հա­րեր ինձ, չհարց­ներ գոր­ծե­րի վի­ճա­կից: Ա­մուս­նա­ցած չէր, ե­րե­խա չու­ներ, ու բա­նա­կը նրա ե­րե­խան էր: Զին­վոր­նե­րը, ջա­հել սպա­ներն իր ու­րա­խու­թյունն էին, հպար­տու­թյու­նը:
Բա­նա­կի կա­ռու­ցու­մը հիմ­նա­կա­նում սկ­սե­ցինք 1992 թ. զո­րա­կո­չով: Ա­ռա­ջին խն­դի­րը պաշտ­պա­նու­թյունն էր, ա­ռաջ­նա­գի­ծը, երկ­րոր­դը՝ կա­նո­նա­վոր զին­ված ու­ժեր կազ­մա­կեր­պե­լը՝ գու­մար­տակ­ներ, կոր­պուս­ներ ստեղ­ծե­լը, դրանց անձ­նա­կազ­մեր պատ­րաս­տե­լը: Պետք էր այն­պես ա­նել, որ նոր զո­րա­կոչ­ված 18 տա­րե­կա­նը մինչև ձեռք չբե­րեր զին­վո­րա­կան ու­նա­կու­թյուն­ներ և հմ­տու­թյուն­ներ, պատ­րաստ չլի­ներ՝ ա­ռաջ­նա­գիծ չգ­նար: Ջա­հել զին­վոր­նե­րին հե­տին գծում կես-մեկ տա­րի ու­սու­ցա­նում էինք, վար­ժեց­նում, նոր միայն ու­ղար­կում Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի սահ­մա­նա­գիծ: Ճիշտ է, զո­հեր ե­ղան, հա­մե­մա­տա­բար քիչ, թեև մեկ զին­վո­րի կո­րուստն էլ մեզ հա­մար, Հա­յաս­տա­նի հա­մար մեծ թիվ էր: Ադր­բե­ջա­նը զո­րա­կո­չում էր և որ­պես հում միս գցում ա­ռա­ջին գիծ, այդ պատ­ճա­ռով շատ զո­հեր տվե­ցին:


Վազ­գե­նի ա­ռա­ջին մեծ ու­րա­խու­թյու­նը տե­սա Շու­շիի ա­զա­տագր­ման ժա­մա­նակ: Երբ զե­կու­ցե­ցին, որ Շու­շին ա­զա­տագր­ված է, ու­րա­խու­թյու­նից չգի­տեր ինչ ա­նել, ո՜նց էր պա­րում... Երկ­րորդ ու­րա­խու­թյու­նը՝ ե­րե­խա­յի պես հրճ­վում էր, երբ եր­կու «ՍՈՒ-25» կոր­ծա­նիչ ե­կան, նս­տե­ցին մեր օ­դա­նա­վա­կա­յա­նում: Մե­կը, ցա­վոք, մե­րոնք խփե­ցին։ Ա­նի­մա­նա­լի է պա­տե­րազ­մի բա­նը... Նրա հա­ջորդ ու­րա­խու­թյու­նը տե­սա, երբ բաց­վեց Լա­չի­նի մի­ջանց­քը, Ար­ցա­խը կապ­վեց մայր Հա­յաս­տա­նին, տե­սա ու­րա­խու­թյու­նը Քար­վա­ճա­ռի ա­զա­տագր­ման ժա­մա­նակ, և երբ ոչն­չաց­վեց Աղ­դա­մի ահ­ռե­լի զի­նա­նո­ցը... Շատ ու­րախ էր, երբ Ա­րաք­սի ա­փը մաքր­վեց հա­կա­ռա­կոր­դից, մե­րոնք հա­սան մինչև Հո­րա­դիս: Շա՜տ, շատ ու­րա­խա­ցավ ա­ռա­ջին շքեր­թի և ա­ռա­ջին երդ­ման ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ:
Տե­սել եմ և Վազ­գե­նի տխ­րու­թյուն­նե­րը՝ Արծ­վա­շե­նի անկ­ման, Մար­տա­կեր­տի հյու­սի­սա­յին մա­սը թուր­քե­րի կող­մից գրա­վե­լու ժա­մա­նակ: Երբ «Ար­ծիվ» գու­մար­տակ­նե­րի հետ գնաց Ար­ցախ, տե­սա աչ­քե­րի տխ­րու­թյու­նը: Տե­սա տխ­րու­թյու­նը, երբ պա­տե­րազ­մից հե­տո ա­ռաջ­նագ­ծում կամ դժ­բախտ պա­տա­հա­րից զին­վոր էր զոհ­վում: Որ­պես գլ­խա­վոր շտա­բի պետ՝ ա­ռա­վո­տյան շատ էի դժ­վա­րա­նում նրան հայտ­նել զին­վո­րի զոհ­վե­լու լու­րը: Այդ օրն իր աշ­խա­տան­քը կոտր­վում էր...Ա­ռա­վոտ­նե­րը մի հարց էր տա­լիս.
-Մի­խա­յիլ Հա­րու­թյու­նի, ի՞նչ կա-չկա:
Շատ դժ­վար էր, չգի­տեի՝ ինչ­պես զե­կու­ցեմ դժ­բախտ պա­տա­հար­նե­րի մա­սին: Մի բան է, երբ թուրքն է ա­ռաջ­նագ­ծում խփում, այլ բան, երբ ռե­զեր­վա­յին զո­րա­մա­սում՝ թի­կուն­քում է զոհ լի­նում: Զայ­րա­նում էր հրա­մա­նա­տար­նե­րի վրա, հու­նից դուրս գա­լիս: Պատ­ժում էր զին­վո­րի հացն ու­տո­ղին, բեն­զին գո­ղա­ցո­ղին: Այդ­պի­սի­նե­րին նե­րում չկար: Նե­րում չկար՝ ով էլ լի­ներ՝ հրա­մա­նա­տա­րը, թե մեկ ու­րի­շը: Չէր հան­դուր­ժում ա­նազն­վու­թյու­նը, փոքրո­գու­թյու­նը։ Զին­վո­րը պետք է իր հացն ու­տեր, բեն­զի­նը լի­ներ զին­վո­րի մար­տա­կան պատ­րաս­տու­թյան հա­մար, ոչ թե նյու­թա­պաշտ մեկն օգտ­վեր այդ բա­րիք­նե­րից: ՈՒմ ձեռ­քե­րը մա­քուր չէին, ա­զա­տում էր, հե­ռաց­նում, շա­տե­րին է հե­ռաց­րել: Ինքն օ­րի­նակ էր բո­լո­րին՝ թե ինչ­պես պետք է աշ­խա­տել:
Վազ­գեն Սարգ­սյա­նը մեծ ձգ­տում ու­ներ դե­պի գի­տե­լի­քը, հատ­կա­պես՝ զին­վո­րա­կան: Նս­տում էինք, եր­կար զրու­ցում, և այն­պես էր ա­նում, որ իմ գի­տե­լիք­նե­րը փո­խան­ցեմ ի­րեն: Նույ­նը Գրա­չո­վի, Ռե­ու­տի, Նո­րատ Տեր-Գրի­գո­րյան­ցի, գե­նե­րալ Անդ­րեա­սյա­նի հետ զրույց­նե­րի ժա­մա­նակ, յու­րաց­նում, ներծ­ծում էր այն ա­մե­նը, որ պետք էր ի­րեն՝ բա­նա­կը հզո­րաց­նե­լու հա­մար: Լի­նե­լով քա­ղա­քա­ցիա­կան անձ՝ այդ ծանր ժա­մա­նա­կաշր­ջա­նում այն­պես էր կազ­մա­կեր­պում, ղե­կա­վա­րում զին­ված ու­ժե­րը, ա­սես զին­վո­րա­կան ա­կա­դե­միա ա­վար­տած լի­ներ: Աս­տի­ճա­նա­բար ա­ճեց և հրա­շա­լի յու­րաց­րեց զին­վո­րա­կան գոր­ծը: Ցա­վա­լի է, որ Վազ­գեն Սարգ­սյան հա­յը, հայ­րե­նա­սե­րը շուտ հե­ռա­ցավ մե­զա­նից։ Ըն­կավ դա­վա­ճա­նի գն­դա­կից... Հա­մոզ­ված եմ՝ նրա սե­րը ժո­ղովր­դի և Հա­յաս­տա­նի հան­դեպ դեռ մեծ բա­րիք էր բե­րե­լու մեր ժո­ղովր­դին»:


Զրույ­ցը գրա­ռեց
Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱ­ՆԸ
2013 թ.

Դիտվել է՝ 18951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ