ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատ­մա­կան դեպ­քե­րի և դեմ­քե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թ­յուն

Պատ­մա­կան դեպ­քե­րի և դեմ­քե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թ­յուն
15.05.2020 | 00:33
Գի­տու­թյուն­նե­րը աշ­խար­հում շատ են և տա­րա­տե­սակ: Սա­կայն յու­րա­քան­չյուր գի­տու­թյուն իր ար­ժա­նի տեղն ու­նի աշ­խար­հում: Ինչ խոսք, կան գի­տու­թյուն­ներ` ֆի­զի­կա, մա­թե­մա­տի­կա, քի­միա, ո­րոնք ֆուն­դա­մեն­տալ դեր են խա­ղա­ցել և խա­ղում աշ­խար­հում և ա­ռանց այդ գի­տու­թյուն­նե­րի հնա­րա­վոր չէին լի­նի ոչ օ­դագ­նա­ցու­թյու­նը, ոչ տիե­զե­րագ­նա­ցու­թյու­նը և ոչ էլ այ­սօր աշ­խար­հին սպառ­նա­ցող կո­րո­նա­վի­րու­սը: Խոսքս ա­մենևին էլ վեր­ջին ե­րեք գի­տու­թյուն­նե­րի մա­սին չէ, ո­րոնք որ­քան էլ գի­տա­կան աշ­խար­հում թե­լադ­րող դիրք ու­նեն, բայց ա­մենևին թե­լադ­րող չեն ե­ղել և չեն էլ լի­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, ո­րով­հետև նրանց ստեղ­ծած բա­նաձևե­րը, դիագ­րամ­նե­րը և մա­թե­մա­տի­կա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րը չեն կան­խա­տե­սել պատ­մու­թյան ե­թե ոչ հե­ռա­վոր, գո­նե մո­տա­կա ա­պա­գան: Որ­քան էլ ո­մանք ա­սեն, թե պատ­մու­թյու­նը սուտ գի­տու­թյուն է, բայց այդ­պես չէ, ո­րով­հետև քիչ չեն ե­ղել պատ­մա­բան­ներ, փի­լի­սո­փա­ներ, ո­րոնք մա­թե­մա­տի­կա­կան ճշգր­տու­թյամբ գու­շա­կել և գու­շա­կում են ֆոր­մա­ցիա­նե­րի սկիզ­բը և վեր­ջը: Աշ­խար­հի տե­րե­րը, ե­թե ոչ ան­թե­րի, գո­նե մի­նի­մալ տի­րա­պե­տեին աշ­խար­հի զար­գաց­ման ֆոր­մա­ցիա­նե­րին, թե ին­չու են կոր­ծան­վել ու ծն­վում պե­տու­թյուն­նե­րը, ին­չու են կա­տար­վում հե­ղաշր­ջում­նե­րը, հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը, ա­պա հա­մոզ­ված եմ` որևէ կա­ռա­վա­րիչ (թա­գա­վոր, նա­խա­գահ, վար­չա­պետ, գլ­խա­վոր քար­տու­ղար) փո­ղո­ցում գա­զա­զած ամ­բո­խի ոտ­քե­րի տակ չէր հայ­տն­վի, ըն­տա­նի­քը չէր գլ­խատ­վի, բուն­կե­րում ինք­նաս­պան չէր լի­նի, պառ­լա­մեն­տում չէր գն­դա­կա­հար­վի և մեկ օ­րում գա­հից չէր ի­ջեց­վի մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին: Չեռ­նիշևսկին է ա­սել` դու ֆի­զի­կա, մա­թե­մա­տի­կա կա­րող ես չի­մա­նալ, բայց պատ­մու­թյուն ի­մա­նալ պար­տա­վոր ես: Պատ­մու­թյան չի­մա­ցու­թյունն է պատ­ճա­ռը, որ շատ կա­ռա­վա­րող­ներ հայ­տն­վում են գի­լիո­տի­նի տակ:
Ինչ­պես բիրտ ու կո­պիտ կոր­սի­կա­ցին դար­ձավ կայսր, կարճ ժա­մա­նա­կում եր­կր­ներ նվա­ճեց և վեր­ջում ջա­հել-ջա­հել աք­սոր­վեց մի ան­մար­դաբ­նակ կղ­զի ու կյան­քի վեր­ջին տա­րի­ներն անց­կաց­րեց հա­մա­րյա մո­ռա­ցու­թյան մեջ: Ինչ­պես պա­տա­հեց, որ աշ­խար­հին հան­ճա­րեղ գլուխ­ներ տված մի ազգ խե­լա­կո­րույս վա­զեց մի ցա­վա­գա­րի հետևից և … ե­ղավ այն, ինչ ե­ղավ: Ինչ­պես պա­տա­հեց, որ դա­րե­րով ողբ ու կո­տո­րած տե­սած մի ժո­ղո­վուրդ, ո­րը ե­րե­սուն տա­րում ստեղ­ծեց լավ թե վատ իր պե­տու­թյու­նը և նույ­նիսկ այդ կարճ ժա­մա­նա­կում հա­զա­րա­վոր զր­կանք­ներ կրեց, ապ­րեց ա­ղե­տա­լի երկ­րա­շարժ, շր­ջա­փա­կում, բայց այն­քան ուժ ու ե­ռանդ և լա­վա­տե­սու­թյուն ու­ներ իր մեջ, որ հաղ­թեց ի­րե­նից և՛ քա­նա­կով, և՛ զեն­քով ա­վե­լի լավ զին­ված թշ­նա­մուն:
Նա­պո­լեո­նից մինչև մեր օ­րե­րը կազ­մում է մոտ 230 տա­րի: Եր­կու դա­րից փոքր-ինչ ա­վե­լի այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում մարդ­կու­թյու­նը տե­սել է մեծ և փոքր պա­տե­րազմ­ներ, եր­կու հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ­ներ, հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյուն, հս­կա­յա­կան մի պե­տու­թյան կազ­մա­քան­դում, ար­դյուն­քում ան­հա­մար զո­հեր, ան­սահ­ման ա­րյուն, ան­կա­խա­ցած պե­տու­թյուն­ներ, ազ­գա­մի­ջյան պա­տե­րազմ­ներ, բռ­նա­կալ­նե­րի ա­ռա­տու­թյուն. և ըն­դա­մե­նը եր­կու տա­րի ա­ռաջ հայ ժո­ղո­վուրդն իր ձեռ­քե­րի վրա իշ­խա­նու­թյան բե­րեց մե­կին, ո­րը «Քրիս­տո­սի» նման (նե­րիր ինձ, տեր, այս հի­մար հա­մե­մա­տու­թյան հա­մար, բայց ստիպ­ված օգ­տա­գոր­ծե­ցի, ո­րով­հետև մի չն­չին ոչն­չու­թյուն ի­րեն փա­ռա­բա­նե­լու հա­մար հա­մե­մա­տեց քեզ հետ) քայ­լեց ըն­դամ­նեը 200 կմ և հաս­նե­լով մայ­րա­քա­ղաք Երևան, ի­րեն հռ­չա­կեց վար­չա­պետ և նախ­կին իշ­խա­նա­վոր­նե­րի նկատ­մամբ հաս­կա­նա­լի ա­տե­լու­թյամբ լց­ված ժո­ղո­վուր­դը ոչ թե գո­չեց «հայ՛լ, Նի­կո՛լ» («հայլ»-ը… մեր լեք­սի­կո­նում ըն­դուն­ված չի ե­ղել և չի էլ լի­նի) այլ` «Նի­կոլ վար­չա­պետ»: Կար­ծես փոքր-ինչ շտա­պե­ցի և ա­ռաջ ըն­կա դեպ­քե­րի խրո­նո­լո­գիա­յից:
Ինչ­պե՞ս Հիտ­լե­րը ե­կավ իշ­խա­նու­թյան: 1918 թվա­կա­նին, երբ կնք­վեց Վեր­սա­լի պայ­մա­նա­գի­րը, Ֆրան­սիա­յի վար­չա­պե­տը կա­տա­րեց մի հան­ճա­րեղ գու­շա­կու­թյուն, ա­սե­լով, որ խա­ղա­ղու­թյան այդ պայ­մա­նա­գի­րը սկիզբ դրեց ա­պա­գա երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մին: Ի­րոք, նա ճիշտ գու­շա­կեց, և քսան տա­րի հե­տո սկս­վեց Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը: Վեր­սա­լի պայ­մա­նագ­րով Գեր­մա­նիա­յի վզին փա­թաթ­վեց մի ա­հա­վոր թա­լան­չիա­կան պայ­մա­նա­գիր: Գեր­մա­նիան պետք է հաղ­թող­նե­րին վճա­րեր 29 մի­լիարդ մարկ ռազ­մա­տու­գանք, որն այդ ժա­մա­նակ հա­մար­ժեք էր հա­րյուր հա­զար տոն­նա ոս­կու: Գեր­մա­նա­ցի ժո­ղովր­դին լքել էր ժպի­տը: Ժո­ղո­վուր­դը սո­վում էր: Կոնկ­րետ մեկ օ­րի­նակ, և պատ­կե­րը պարզ կլի­նի: Հիտ­լե­րի իշ­խա­նու­թյան գա­լուն նա­խոր­դող տա­րում Գեր­մա­նիա­յում ինք­նաս­պան էր ե­ղել 280 հա­զար գեր­մա­նա­ցի տղա­մարդ: Պատ­ճա­ռը` չկար աշ­խա­տանք: Ըն­տա­նիք­նե­րը մեռ­նում էին սո­վից: Գեր­մա­նու­հին ըն­տա­նի­քը սո­վից փր­կե­լու հա­մար կա­մա­վոր հերթ էր կանգ­նում բար­դակ, բար­դել գնա­լու հա­մար, որ­պես­զի գո­նե հա­ցի փող աշ­խա­տեր: Որ­պես կա­նոն բար­դակ­նե­րի, բար­դել­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան տե­րե­րը հրեա­ներ էին: Նրանց թի­վը ճն­շող էր նաև բուր­ժուա­նե­րի մեջ: Հիտ­լերն իր սո­ցիալ-դե­մոկ­րա­տիա­յի ծրագ­րով գե­րեց գեր­մա­նա­ցի ժո­ղովր­դին: Որ­քան էլ Հիտ­լե­րին ա­սենք ցա­վա­գար, փաս­տը մնում է փաստ, որ նրան և նրա թի­մի ոչ մի ան­դա­մի չես ան­վա­նի թե­րուս­ներ, թե­պետ հա­նուն ճշ­մար­տու­թյան պի­տի նշել, որ միայն Մար­տին Բոր­մանն ու­ներ մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյուն, մնա­ցած­նե­րի կր­թու­թյու­նը միջ­նա­կար­գից դե­նը չի ան­ցել: Հիտ­լե­րի եր­կու փոր­ձերն էլ` ըն­դուն­վե­լու գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա, ա­վարտ­վել ե­ն ան­հա­ջող: Հա­նուն ճշ­մար­տու­թյան պետք է ա­սել, որ ինչ­պես Հիտ­լե­րը, այն­պես էլ նրա ողջ թի­մը մո­լե­ռանդ հայ­րե­նա­սեր­ներ էին, և նրանց հա­մար ոչ թե հա­մոզ­մունք, այլ միս ու ա­րյուն էր «Գեր­մա­նիան վեր է ա­մեն­քից» լո­զուն­գը: Երկ­րի հա­մար սո­ցիա­լա­կան ծանր վի­ճա­կում Հիտ­լե­րը հիա­նա­լի որ­սաց ժո­ղովր­դի վի­ճա­կը և ա­սաց…
Բայց փոքր-ինչ ա­ռաջ անց­նեմ և նշեմ, որ երբ Նա­պո­լեո­նը սկ­սեց իր ի­տա­լա­կան կամ­պա­նիան, դի­մեց իր բա­նա­կին հետևյալ խոս­քե­րով. «Դուք վատ եք զին­ված, վատ եք հան­դեր­ձա­վոր­ված, բայց բարձր է ձեր հե­ղա­փո­խա­կան ո­գին, և ես ձեզ տա­նում եմ մի եր­կիր, ո­րի նկատ­մամբ հաղ­թա­նա­կը ձեզ կա­պա­հո­վի բա­րե­կե­ցու­թյամբ»: Նա­պո­լեո­նը ճիշտ դուրս ե­կավ: Վատ զին­ված ֆրան­սիա­կան բա­նա­կը ջախ­ջա­խեց ի­տա­լա­կա­նին, և Նա­պո­լեո­նը կա­տա­րեց իր խոս­տու­մը: Սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան գա­ղա­փար­նե­րով զին­ված Հիտ­լե­րը ե­կավ իշ­խա­նու­թյան և խոս­տա­ցավ գեր­մա­նա­ցի ժո­ղովր­դին կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում հասց­նել բա­րե­կե­ցու­թյան, իսկ դրան հաս­նե­լու հա­մար ա­ռա­ջին հեր­թին պետք էր ոչն­չաց­նել գեր­մա­նա­ցի ժո­ղովր­դի ա­րյու­նը ծծող ջհուդ­նե­րին: Լո­զուն­գը` «Գեր­մա­նիան վեր է ա­մե­նից», հիա­նա­լի էր գոր­ծում: Հիտ­լե­րի յու­րա­քան­չյուր ե­լույթ հան­ճա­րեղ ժո­ղովր­դին վեր էր ա­ծում իս­կա­կան զոմ­բիի և Հիտ­լե­րի «Հայլ» կո­չին մի­լիո­նա­վոր զոմ­բի­ներ ար­ձա­գան­քում էին` «Հա՜յլ, Հիտ­լեր»: Հիտ­լե­րի կազ­մա­կեր­պած ցան­կա­ցած հան­դի­պում ժո­ղովր­դի հետ կա­րե­լի է ա­սել, որ ա­ռանց ռե­ժի­սո­րա­կան աշ­խա­տան­քի հիա­նա­լի և գե­ղե­ցիկ ներ­կա­յա­ցում էր: Հիտ­լե­րը կարճ ժա­մա­նա­կում ոչն­չաց­րեց հրեա­նե­րին և ա­պա­հո­վեց իր հաղ­թա­նա­կը հե­տա­գա տա­րի­նե­րի հա­մար:
2018 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կը ե­թե չա­սեմ շատ վատ, ա­պա վատ էր: Ե­րե­սուն տա­րի­նե­րի ըն­թաց­քում երկ­րում խո­րա­ցել էր հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի բևե­ռա­ցու­մը: Ար­հես­տա­կա­նո­րեն ստեղծ­վել էին օ­լի­գարխ­նե­րի և ծայ­րա­հեղ աղ­քատ­նե­րի բևեռ­նե­րը: Երկ­րում հիմ­նո­վին թա­լա­նի ճա­նա­պար­հով ոչն­չաց­վել էին խոր­հր­դա­յին երկ­րից մնա­ցած հս­կա ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, գյու­ղատն­տե­սու­թյու­նը: Ան­կա­խու­թյան ա­ռա­ջին օ­րից սկս­վել էր երկ­րի թա­լա­նը: Բա­ցեք Վազ­գեն Մա­նու­կյա­նից մինչև վեր­ջին վար­չա­պե­տը (Նի­կո­լը դրա մեջ չի մտ­նում, նա այդ սե­ղա­նին հա­սավ այն ժա­մա­նակ, երբ ա­մեն ինչ հա­մա­րյա վեր­ջա­ցած էր, Նի­կոլն էլ իր թի­մի հետ սկ­սեց մի այլ կերպ մս­խել երկ­րի ու­նեց­ված­քը: Ա­վե­լի ման­րա­մասն այդ մա­սով` փոքր-ինչ հե­տո) ո­րո­շում­նե­րը (այ­սինքն կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում­նե­րը), որ­տեղ սևով սպի­տա­կի վրա գր­ված է. «Վա­ճա­ռել» (այս կամ այն) ձեռ­նար­կու­թյու­նը այս կամ այ­նին­չին (սկզբ­նա­կան շր­ջա­նում այդ վա­ճառ­քի մեջ մեծ տեղ է գրա­վել (դա Բագ­րա­տյա­նի օ­րոք էր) վաու­չեր­նե­րով վա­ճառ­քը, հե­տո դրա­մով կամ դո­լա­րով) այս­քան մի­լիոն դրա­մով կամ դո­լա­րով: Ան­շուշտ վա­ճառ­քում որ­պես կա­նոն նշ­վել է նաև` վա­ճա­ռո­ղը պար­տա­վոր­վում է (նշ­վում է ժա­մա­նա­կաշր­ջա­նը) այս­քան ժա­մա­նա­կում կա­տա­րել այս­քան մի­լիոն դո­լա­րի (կամ դրա­մի) ներդ­րում, ա­պա­հո­վել այս­քան աշ­խա­տա­տեղ: Նա­յեք կա­ռա­վա­րու­թյան ցան­կա­ցած տա­րի­նե­րի տե­ղե­կա­գի­րը և տե­սեք, թե որ ո­րո­շումն է կա­տար­ված: Եվ ոչ մե­կը: Տե­ղին հարց է ա­ռա­ջա­նում. ին­չու՞ կա­ռա­վա­րու­թյու­նը տեր չի կանգ­նել իր ո­րոշ­մա­նը և գնոր­դից չի պա­հան­ջել ո­րոշ­ման կե­տե­րի կա­տա­րու­մը: Կա­ռա­վա­րու­թյու­նը չէր կա­րող գնոր­դից որևէ բան պա­հան­ջել, ո­րով­հետև գույ­քի հս­կա­յա­կան գոր­ծար­քը կա­տար­վել է կու­լիս­նե­րի հետևում կա­ռա­վա­րու­թյան կող­մից նշ­ված գնից ան­հա­մե­մատ բարձր գնով: Գնոր­դը վճա­րել է, թե ում, միայն Աստ­ված և կա­ռա­վա­րու­թյու­նը գի­տեն: Ե­րե­սուն տար­վա տո­տալ թա­լա­նը ժո­ղովր­դին հասց­րել էր հու­սա­հա­տու­թյան: Կեղծ­վում էին ընտ­րու­թյուն­նե­րը, հան­րաք­վե­նե­րը: Ժո­ղո­վուր­դը սպա­սում էր այն օր­վան, երբ հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ին­քը զգում էր ի­րեն մարդ և հպար­տո­րեն սա­կար­կում էր իր ձայ­նը: Կա­ռա­վա­րող­նե­րից միայն երկ­րորդ նա­խա­գա­հը չփոր­ձեց որևէ կերպ մնալ ա­թո­ռին, թե­պետ տա­րի­ներ ա­ռաջ հայ­տա­րա­րել էր, որ չի պատ­րաստ­վում ե­րի­տա­սարդ թո­շա­կա­ռու դառ­նալ: Թե ինչ պատ­ճառ­նե­րով նա մնաց ե­րի­տա­սարդ թո­շա­կա­ռու, հայտ­նի է ի­րեն և ի­րե­նից հե­տո ե­կող նա­խա­գա­հին:
Եր­կու տաս­նյակ տա­րի­նե­րին իշ­խող ղա­րա­բա­ղյան կլա­նի հան­դեպ զանգ­վա­ծա­յին լրատ­վա­կան մի­ջոց­նե­րով այն­քան թույն և ա­տե­լու­թյուն էր կու­տակ­վել, որ ժո­ղո­վուր­դը մո­ռա­ցել էր երկ­րի հիմ­նա­դիր կոր­ծա­նո­ղի ա­րարք­նե­րը: Ժո­ղովր­դի համ­բե­րու­թյան բա­ժա­կից շա­րու­նակ թափ­վում էր ա­վե­լի լց­ված ջու­րը, և լի­նում էին պոռթ­կում­ներ, բայց ո­րոնք ճնշ­վում և ա­վարտ­վում էին քրեա­կան գոր­ծե­րով: Եր­րորդ նա­խա­գա­հը նույն­պես չէր ցան­կա­նում ե­րի­տա­սարդ թո­շա­կա­ռու դառ­նալ և իր իշ­խա­նա­կան կյան­քը եր­կա­րաց­նե­լու հա­մար գնաց սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյա­նը և հույս ու­ներ, որ իր իշ­խա­նա­կան կյան­քը ա­թո­ռին պետք է ա­վարտ­վի իր բնա­կան մա­հով, այն է` ա­թո­ռից թա­փո­րը նրան պետք է տա­նի մինչև գե­րեզ­ման: Թե­պետ նա մինչ հան­րաք­վեն խոս­տա­ցել էր չհա­վակ­նել որևէ պաշ­տո­նի: Բայց հրճ­վեց, երբ մի քա­նի օ­րով հայ­տն­վեց վար­չա­պե­տի պաշ­տո­նին: Ըն­դա­մե­նը մի քա­նի օր, և Գյում­րիից ոտ­քով Երևան հա­սած Նի­կո­լը որ­սա­լով ժո­ղովր­դա­կան ա­տե­լու­թյան հզոր թա­փը, գո­չեց` «Մեր­ժի՛ր Սեր­ժին»: Զար­մա­նա­լին այն է, մերժ­ված Սեր­ժը շատ շուտ ձեռ­քե­րը վեր տն­կեց: Եվ ե­ղավ այն, ին­չի ա­կա­նա­տե­սը ե­ղանք ա­մենքս:
Նի­կո­լը հպարտ հայ ժո­ղովր­դին խոս­տա­ցավ կարճ ժա­մա­նա­կում եր­կի­րը դարձ­նել դրախտ, օ­լի­գարխ­նե­րի հա­խից գալ, հետ վե­րա­դարձ­նել թա­լան­ված հարս­տու­թյուն­նե­րը, և ժո­ղո­վուր­դը չէր գո­ռում «Հայլ Նի­կոլ» (մեր լեք­սի­կո­նին խորթ է նման դի­մե­լաո­ճը), այլ մարմ­նի ողջ էու­թյամբ օրհ­նում էր Նի­կո­լի ծնուն­դը և պատ­րաստ էր...
Ժո­ղո­վուրդն էյ­ֆո­րիա­յի մեջ չէր նկա­տում Նի­կո­լի օր օ­րի թույլ տված սխալ­նե­րը և նրա «խաթ­րու» ընտ­րում էր գոր­ծից ան­տե­ղյակ քա­ղա­քա­պե­տեր, իսկ Ազ­գա­յին ժո­ղո­վը լց­րեց թե­րուս­նե­րով, ճիշտ և ճիշտ Նի­կո­լի կազ­մած ցու­ցա­կով: Ժո­ղովր­դին չէր հե­տաք­րք­րում, թե ով ով է, կարևո­րը, որ այդ ցու­ցա­կը գլ­խա­վո­րում էր Նի­կո­լը: Ա­միս­նե­րը սա­հում էին, և հպարտ ժո­ղո­վուր­դը սպա­սում էր իր կյան­քի բա­րե­լավ­մա­նը:
Ա­դոլֆ Հիտ­լերն օր օ­րի կա­տա­րում էր գեր­մա­նա­ցի ժո­ղովր­դին տված խոս­տում­նե­րը: Կարճ ժա­մա­նա­կում գեր­մա­նա­ցու կյան­քը սկ­սեց բա­րե­լավ­վել, նրա դեմ­քին ժպիտ երևաց, սկ­սվեց դե­մոգ­րա­ֆիկ ա­ճը, և «Գեր­մա­նիան վեր է ա­մեն­քից» լո­զուն­գով նա իր կամքն էր թե­լադ­րում աշ­խար­հին: Ճիշտ է, Հա­յաս­տա­նը Գեր­մա­նիա չէր, և ոչ էլ Նի­կո­լը Ա­դոլֆ, և հա­մե­մա­տե­լու եզ­րեր չեն կա­րող լի­նել, բայց և ան­տե­սել էլ հնա­րա­վոր չէր հե­ղա­փո­խու­թյան լի­դեր­նե­րի տված խոս­տում­նե­րի շատ հար­ցե­րում նման լի­նե­լը: Հիտ­լերն իր խոս­տում­նե­րը կա­տա­րեց, և եր­բեք շուռ չե­կավ ի­րեն հա­վա­տա­ցող ժո­ղո­վուր­դը (Ճիշտ է, գտն­վե­ցին ե­զա­կի մար­դիկ, ո­րոնք գու­շա­կում էին գեր­մա­նա­ցի ժո­ղովր­դին սպաս­վե­լիք դժ­բախ­տու­թյուն­նե­րը և նույ­նիսկ նրա նկատ­մամբ մա­հա­փոր­ձեր կազ­մա­կեր­պե­ցին) և հա­վատ­քով նրան տա­րավ մինչև... կոր­ծա­նում: Ին­չը չես ա­սի Նի­կո­լի պա­րա­գա­յում: Նի­կո­լի հա­մար կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հպարտ հայ ժո­ղո­վուր­դը դար­ձավ պո­ղոս և ե­կավ այն եզ­րա­կա­ցու­թյան, որ հայ մար­դու աղ­քա­տու­թյու­նը նրա գլ­խում է: Պո­ղոս­նե­րի վի­ճա­կը չլա­վա­ցավ, բյու­ջեն չլց­վեց խոս­տա­ցած մի­լիարդ դո­լար­նե­րով: Ճիշտ է, հան­րա­պե­տու­թյան դե­մոգ­րա­ֆիկ պատ­կե­րը կա­րե­լի է ա­սել լա­վա­ցավ, ո­րին օգ­նեց կո­րո­նա­վի­րուս կոչ­ված հրե­շը:
Նի­կո­լի կա­տա­րած հե­ղա­փո­խու­թյու­նը, այն էլ թավ­շյա, հաս­կա­նա­լու հա­մար ինձ օգ­նում է Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի «Երկ­րա­գոր­ծու­թյու­նը որ­պես ու­ղիղ ճա­նա­պարհ» աշ­խա­տու­թյու­նը: Մինչ հե­ղա­փո­խու­թյու­նը բուր­ժուա­զիա­յի դրո­շին գրած էր` ա­զա­տու­թյուն, հա­վա­սա­րու­թյուն, եղ­բայ­րու­թյուն: Հենց հա­սավ իշ­խա­նու­թյան, բու­րժուա­զիան դի­մեց հե­ղա­փո­խա­կան­նե­րին, ա­սե­լով. «Մեր ճա­նա­պարհ­ներն այս­տեղ բա­ժան­վում են: Մո­ռա­ցեք հե­ղա­փո­խա­կան կար­գա­խոս­նե­րը»: Բուր­ժուա­զիան այդ բո­լո­րը հաս­կաց­րեց դի­վա­նա­գի­տո­րեն, ին­չը չես ա­սի Նի­կո­լի պա­րա­գա­յում: Նի­կոլն ի­րեն հա­տուկ ան­կեղ­ծու­թյամբ դեպ­քից դեպք էր ա­սում «հպարտ հայ ժո­ղո­վուրդ»:
Շա­րու­նա­կեմ խոս­տա­ցածս զու­գա­հեռ­նե­րի անց­կա­ցու­մը: Նա­պո­լեոնն սկ­սեց Եվ­րո­պա­յի ժո­ղո­վուրդ­նե­րի ա­զա­տագ­րու­մը միա­պե­տա­կան­նե­րի ճի­րան­նե­րից: Եվ­րո­պա­ցի շատ հան­ճար­ներ հիա­ցել էին նրա գա­ղա­փար­նե­րով: Հան­ճա­րեղ Բեթ­հո­վե­նը գրեց իր հայտ­նի հե­րո­սա­կան սիմ­ֆո­նիան, իսկ վայ­մա­րյան մի­նիստր, հան­ճա­րեղ Գյո­թեն հիա­ցել էր նա­պո­լեո­նյան գե­նե­րալ­նե­րի ու­շադ­րու­թյու­նից, այն դեպ­քում, երբ բո­լոր մի­նիս­տր­նե­րը փա­խել էին երկ­րա­մա­սից, երբ Նա­պո­լեո­նը մտավ Վայ­մար: Բայց ե­կավ մի պահ, որ նա­հան­ջեց իր հե­ղա­փո­խա­կան գա­ղա­փար­նե­րից, և դա լավ երևաց Լե­հաս­տա­նի օ­րի­նա­կում: Լեհ ժո­ղո­վուր­դը մեծ ա­վանդ էր դրել ֆրան­սիա­կան հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կի գոր­ծում և լե­հե­րը հույս ու­նեին վե­րա­կանգ­նե­լու ե­րեք միա­պե­տա­կան պե­տու­թյուն­նե­րի միջև բա­ժան­ված եր­կի­րը: Նա մի պահ ցան­կա­ցավ հան­դի­պել ան­գամ Թա­դեուշ Կոս­տյուշ­կո­յի հետ, բայց սա­ռը դա­տո­ղու­թյու­նը նրան հետ պա­հեց այդ մտ­քից, մտա­ծե­լով, որ Լե­հաս­տա­նի ան­կա­խու­թյան վե­րա­կանգ­նու­մը կա­րող է իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը փչաց­նել Ավ­ստ­րո­հուն­գա­րիա­յի, Պրու­սիա­յի և Ռու­սաս­տա­նի հետ: Պատ­մա­բան­նե­րից շա­տե­րը կար­ծում են, որ Նա­պո­լեո­նը ե­թե մտ­ներ Ռու­սաս­տան ռուս մու­ժի­կին ա­զա­տու­թյուն շնոր­հե­լու կո­չով, գու­ցե և այլ լի­ներ նրա ռու­սա­կան կամ­պա­նիա­յի վեր­ջը: Մինչ այդ մար­դու ի­րա­վունք­նե­րից խո­սող Նա­պո­լեո­նը մո­ռա­ցավ այդ ա­մե­նը, երբ ար­դեն կայսր էր: Նի­կո­լը նույն­պես խո­սում էր ա­զա­տու­թյու­նից, մար­դու ի­րա­վունք­նե­րից: Մի՞­թե Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի պայ­քա­րը հենց ա­զա­տու­թյան, մար­դու ի­րա­վուն­քի պայ­քար չէ: Երևի չէ: Այ­լա­պես ինչ­պես բա­ցատ­րել նրա այն միտ­քը և գո­վել այն, ա­սե­լով, որ Հա­յաս­տա­նի որևէ ղե­կա­վար երբևէ նման մո­տե­ցում չի ցու­ցա­բե­րել, որ հար­ցի լու­ծու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի ադր­բե­ջան­ցի, հայ և Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար:
Խն­դամ խել­քիդ, հե­ղա­փո­խա­կան Նի­կոլ, Ա­լիևը երբևէ նման հան­ճա­րեղ միտք ա­սե՞լ է, թե՞ ոչ, թե՞ միայն դուրս ե­կեք Ադր­բե­ջա­նի տա­րած­քից և վերջ:
Ա­զա­տա­րար Նա­պո­լեո­նը վերած­վեց նվա­ճո­ղի, և տե­սանք վեր­ջը: Մար­դու ի­րա­վունք­նե­րից խո­սող Նի­կո­լը մո­ռա­ցել է Ղա­րա­բա­ղի հայ ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը և խո­սում է ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի մա­սին: Ես գու­շակ չեմ, բայց լավ եմ պատ­կե­րաց­նում այդ հար­ցում Նի­կո­լի վեր­ջը:
Ֆրան­սիա­կան հե­ղա­փո­խու­թյան բուռն օ­րե­րին Նա­պո­լեո­նը գրեց իր գրա­կան լա­վա­գույն ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը` «Ընթ­րիք Բո­քե­րում»: Գր­քի երկ­րորդ հրա­տա­րա­կու­թյու­նը լույս տե­սավ հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կար­գադ­րու­թյամբ: Գիր­քը հա­մա­պա­տաս­խա­նում էր յա­կո­բի­նյան հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյան խն­դիր­նե­րին: Գու­ցե հենց դա էր պատ­ճա­ռը, որ ութ տա­րի հե­տո հան­րա­պե­տու­թյան ա­ռա­ջին կոն­սու­լը հրա­մա­յեց գտ­նել իր երկ­րի բո­լոր պահ­պան­ված օ­րի­նակ­նե­րը և ոչն­չաց­նել դրանք: Դժ­վար է ա­սել, այ­սօր Նի­կո­լը իր որ ե­լույ­թը հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում կհե­ռաց­ներ ֆեյս­բու­քից:
Երբ Նա­պո­լեո­նը դար­ձավ կայսր, նրա կա­բի­նե­տի ան­դամ­նե­րը սկ­սե­ցին ստա­նալ բարձր աշ­խա­տա­վար­ձեր, կայ­սեր տա­րե­կան աշ­խա­տա­վար­ձը կազ­մում էր 25 մի­լիոն ֆրանկ: Տե­ղին է հի­շել ևս մի դր­վագ Նա­պո­լեո­նի կյան­քից: Երբ Վայ­մա­րում, մի ընթ­րի­քի ժա­մա­նակ Նա­պո­լեո­նը Գեր­մա­նիա­յի պատ­մու­թյան վե­րա­բե­րյալ վե­ճի է բռն­վում գեր­մա­նա­ցի բուր­գո­միստ­րի հետ, Նա­պո­լեո­նը հաղ­թում է այդ վե­ճում: Գեր­մա­նա­ցին հարց­նում է. «Այդ­քա­նը ե՞րբ եք հասց­րել սո­վո­րել, գե­նե­րալ»: Պա­տաս­խանն ա­վե­լի քան շշ­մե­ցու­ցիչ էր. «Երբ սո­ված ու­սա­նող էի»: Սո­ված ու­սա­նո­ղը դար­ձել էր կայսր: Նա պար­տա­վոր էր մո­ռա­նալ ան­ցյա­լը և ապ­րել վա­յելք­նե­րի մեջ:
Նի­կո­լը նույն­պես սո­ված ու­սա­նող է ե­ղել և ինչ­պես ինքն էր ա­սել իր խոս­քի մեջ, Իջևա­նից քա­ղաք գա­լիս 25 կգ պար­կե­րով կար­տո­ֆիլ էին բե­րում: Սո­ված ու­սա­նողն այ­սօր վար­չա­պետ է: Նա պար­տա­վոր է ճոխ ապ­րել: Փույթ չէ, որ պո­ղոս­նե­րը սո­ված են, նա պետք է ապ­րի ճոխ, շքեղ պա­լա­տում, դրա հա­մար ում ինչ, որ մո­մը թանկ է: Նրա հա­մար կա­ռա­վա­րա­կան տանն ապ­րե­լու հա­մար 2 մի­լիոն ԱՄՆ դո­լար ար­ժո­ղու­թյամբ ծախ­սը ա­մենևին ճո­խու­թյուն չէ: Նի­կո­լը Նա­պո­լեոն չէ և ոչ էլ Հա­յաս­տա­նը Ֆրան­սիա: Նա չի կա­րող ի­րեն թույլ տալ 25 մի­լիոն ֆրանկ տա­րե­կան ե­կա­մուտ ստա­նալ: Նախ­կին­նե­րը ծա­խել են ա­մեն ինչ, բան չի մնա­ցել, որ սրանք էլ ծա­խեն և մեջ մտ­նեն, ու­րեմն ել­քը մեկն է` բարձր աշ­խա­տա­վարձ և ե­ռամ­սյա­կա­յին բարձր պարգևատ­րում­ներ: Դե տիկ­նոջ հիմ­նադ­րա­մի փո­ղե­րը հո Նի­կո­լի­նը չեն կամ նրա ըն­տա­նի­քի­նը, տի­կին Ան­նա­յի փո­ղերն են: Թե այդ փո­ղերն ինչ­պես են ծախս­վում, այժմ դժ­վար է ա­սել, դա կերևա այն ժա­մա­նակ, երբ Նի­կո­լի տի­կի­նը կլի­նի սո­վո­րա­կան էքս պաշ­տո­նյա­յի կին: Չէ՛, Նի­կո­լը դեռ չի հա­սել, ան­դուն­դի եզ­րին և չու­նի այն­քան հո­տա­ռու­թյուն, որ զգա այդ վի­ճա­կը:
Ո՛չ Նա­պո­լեո­նը, ոչ Հիտ­լե­րը չեն ե­կել իշ­խա­նու­թյան օ­տա­րերկ­րյա ու­ժե­րի կող­մից, նրանք այն­քան հզոր ան­հատ­ներ են ե­ղել, որ գոր­ծել են ինք­նու­րույն և հա­նուն ի­րենց պե­տու­թյան: Այ­սօր հա­ճախ են խո­սում դր­սի մութ ու­ժե­րի մա­սին, ո­րոնք իբր Նի­կո­լին բե­րել են իշ­խա­նու­թյան, և նրանց գե­րա­գույն նպա­տակն է ե­ղել Ղա­րա­բա­ղի հար­ցի թուր­քա­մետ լու­ծու­մը և Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նից ան­ջա­տե­լը: Ժո­ղովր­դա­կան հայտ­նի խոսք է, որ կեն­դա­նին իր մաշ­կի գույ­նը չի փո­խի, որ­քան էլ սա­հեն ժա­մա­նակ­նե­րը: Նի­կո­լը ե­ղել է հա­կա­ռու­սա­կան կողմ­նո­րոշ­մամբ մարդ: Չեմ ցան­կա­նում կրկ­նել նրա խոս­քե­րը այդ հար­ցում: Շատ կարճ ժա­մա­նա­կում Նի­կոլ քա­ղա­քա­կան գոր­ծի­չը կա­րո­ղա­ցավ հիմ­նո­վին փչաց­նել հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Չեմ ցան­կա­նում ծա­վալ­վել և խո­սել այդ բա­րե­կա­մու­թյան մա­սին: Ա­սել և կրկ­նում եմ, ռուս­նե­րը մեր լա­վը չու­զող բա­րե­կամ­ներն են: Ես որ­պես ան­հատ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հա­ջորդ օ­րը մա­մու­լում գրել և կար­ծիք եմ հայտ­նել, որ ա­ռանց Պու­տի­նի «դաբ­րո­յի» Ա­լիևը նման ղա­լաթ չէր ա­նի: Ես և իմ նման­նե­րը կա­րող են կար­ծիք հայտ­նել, Նի­կոլն էլ, երբ լրագ­րող էր, կա­րող էր ա­սել ինչ ցան­կա­նում էր, բայց երբ ար­դեն վար­չա­պետ ես, կա­պանք դիր լեզ­վիդ և մի խո­սիր ա­ռանց փաս­տե­րի: Դի­վա­նա­գի­տու­թյու­նը ան­բա­րո­յա­կա­նու­թյա­նը մոտ կանգ­նած ար­վեստ է և ոչ թե` զավ­զա­կու­թյուն: Եվ այդ ար­վես­տին լավ տի­րա­պե­տող Ռու­սաս­տա­նի ԱԳ նա­խա­րա­րի ե­լույ­թը ա­մենևին պա­տա­հա­կան չէ: Նա` որ­պես հա­մա­նա­խա­գա­հող երկ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ, ա­հա­զանգ ու­ղար­կեց հայ ժո­ղովր­դին ոչ թե որ մեզ շատ է սի­րում, այլ որ­պես­զի ա­սի` նա­յեք և ճա­նա­չեք ձեր ան­լուրջ վար­չա­պե­տին: Լավ­րո­վից հե­տո խո­սեց ՀՀ ԱԳ նա­խա­րա­րը: Նրա պա­տաս­խա­նը Լավ­րո­վին ես կհա­մե­մա­տեի ջր­հորն ըն­կած մար­դու հետ, գեր­լար­ված ճի­գեր, որ ցան­կա­նում է մի կերպ պրծ­նել խեղդ­վե­լուց: Նի­կո­լը չպա­տաս­խա­նեց Լավ­րո­վին, և ա­սենք ինչ պա­տաս­խա­ներ, պի­տի ա­սեր Լավ­րո­վի նման մեծ շիշ­կան ստու՞մ է: Լավ­րովն ու­ղիղ տեքս­տով ա­սաց. «Հայ ժո­ղո­վուրդ, քո վար­չա­պե­տը ստում է, խա­բում է քեզ, ա­սե­լով, թե Ա­լիևի հետ չենք բա­նակ­ցում»: Որ­պես­զի շատ չծա­վալ­վեմ, ուղ­ղա­կի ա­սեմ, Նի­կո­լը և իր դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սը նման են գլու­խը ձյան մեջ թա­ղած նա­պաս­տա­կի, ո­րը մտա­ծում է, թե ի­րեն ոչ ոք չի տես­նում: Ե­թե Նի­կո­լը ճիշտ է, ա­պա Մնա­ցա­կա­նյա­նը և Մա­մե­դյա­րո­վը Բրա­տիս­լա­վա­յում վեց ժամ սե՞ր էին բա­ցատ­րում: Ես վար­չա­պետ չեմ և չեմ կա­րող խո­սել պե­տու­թյան կամ ժո­ղովր­դի ա­նու­նից, միայն կա­սեմ, որ որևէ պաշ­տո­նյա, որ կփոր­ձի թե­կուզ ա­ռանց լուրջ հիմ­նա­վոր­ման մի թիզ հող տալ, ա­պա հա­վա­տա­ցած եմ, որ հայ ժո­ղո­վուր­դը նրա նա­ֆա­րը «կպառ­կըց­նի աս­ֆալ­տին»... Ե­րե­սուն տար­վա հայ դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը Նի­կոլն իր քա­ղա­քա­կան ան­հա­սու­թյան պատ­ճա­ռով ջուրն է նե­տում: Դա այն­քան էլ էա­կան չէ, ո­րով­հետև ես գի­տեմ ինձ ծնող ժո­ղովր­դի ո­րակ­նե­րը: Մենք նեղն ըն­կած ժա­մա­նակ ա­վե­լի զո­րեղ և լուրջ ենք գոր­ծում: Էա­կանն այն է, որ Նի­կո­լը որ­պես պե­տա­կան գոր­ծիչ ար­դեն դեգ­րա­դաց­վել է: Նի­կո­լին վեր­ջին հար­վա­ծը հասց­րեց հայտ­նի փե­սան: Ա­սեմ, որ ես այն­քան էլ լուրջ չեմ վե­րա­բեր­վում Մի­քա­յել Մի­նա­սյա­նին որ­պես մա­քուր պե­տա­կան գոր­ծչի: Երբ բո­լո­րը թա­լա­նում էին, դժ­վար է հա­վա­տալ, որ Մի­նա­սյա­նը մնա­ցել է մա­քուր: Դա բո­լո­րո­վին այլ հարց է: Նա հայ­տա­րա­րեց մի բան, ո­րով Նի­կո­լին մե­ղադ­րում է ծան­րա­գույն հան­ցա­գոր­ծու­թյան մեջ, այն է` շոր­թում, այն էլ պե­տա­կան ա­պա­րատն օգ­տա­գոր­ծե­լով: Նա վկա­յա­կո­չեց հայտ­նի գե­նե­րալ-մա­յոր Վա­նե­ցյա­նին, ո­րը մինչ Մի­նա­սյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը չէր ժխ­տել հան­դի­պու­մը Հռո­մում, այն էլ Փա­շի­նյա­նի հանձ­նա­րա­րու­թյամբ: Փա­շի­նյա­նը չպետք է կուլ տա այդ ծանր մե­ղադ­րան­քը, այ­լա­պես կա­րե­լի է մտա­ծել, որ վար­չա­պե­տը շոր­թող է: Նա պետք է հան­դես գա հայ­տա­րա­րու­թյամբ և խոս­տա­նա, որ Մի­նա­սյա­նին և ոչ մի պա­րա­գա­յում քնն­չա­կան մար­մի­նը չի վերց­նի կա­լան­քի: Նա պետք է գա Հա­յաս­տան և ցուց­մունք տա և ան­պայ­ման ա­ռե­րես­վի ոչ միայն Նի­կո­լի հետ: Ես, որ­պես հայ մարդ, կար­ծում եմ և ոչ միայն ես, ո­րոնց հա­մար թանկ է իր երկ­րի պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, որ քրեա­կան գոր­ծը պետք է քնն­վի հրա­պա­րա­կայ­նո­րեն, ո­րով­հետև այդ­տեղ չկա որևէ պե­տա­կան գաղտ­նիք և ժո­ղո­վուր­դը պետք է ի­մա­նա` եր­կու­սից ով է խա­բե­բան, շոր­թո­ղը և ով` Մյունխ­հաու­զե­նը:
Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ
Հ. Գ. Ես վերց­րի պատ­մա­կան մի զգա­լի ժա­մա­նա­կա­հատ­ված և այդ հատ­վա­ծում գոր­ծող ե­րեք ան­հատ­նե­րի: Նա­պո­լեո­նի մա­սին գր­վել են հա­զա­րա­վոր գր­քեր, և ա­ռայ­սօր էլ այդ թե­ման հե­տաքր­քիր է: Այդ ան­հա­տի կեն­սագ­րու­թյան մեջ պարզ է մեկ բան. նա հա­սել է իշ­խա­նու­թյան բա­ցա­ռա­պես իր տա­ղան­դի շնոր­հիվ և հաս­նե­լով իշ­խա­նու­թյան մո­ռա­ցավ հայ­րե­նի Կոր­սի­կա­յի ան­կա­խու­թյան մա­սին: Հիտ­լե­րը աշ­խար­հում հիշ­վում է ա­նեծ­քով: Ա­սում են այ­սօր Գեր­մա­նիա­յում ոչ ոք չի կրում Հիտ­լեր ազ­գա­նու­նը: Նրա պար­տու­թյու­նից ան­գամ տա­րի­ներ հե­տո նրան նզո­վում է ողջ մարդ­կու­թյու­նը:
Նի­կո­լը ծա­գու­մով գյու­ղա­ցի է: Հայ ի­րա­կա­նու­թյան մեջ նա դեռևս իր օ­բյեկ­տիվ գնա­հա­տա­կա­նին չար­ժա­նա­ցած քա­ղա­քա­կան գոր­ծիչ է: Թե­պետ այ­սօր էլ շա­տե­րը նրան մե­ղադ­րում են հա­կա­պե­տա­կա­նու­թյան, ազ­գը պա­ռակ­տե­լու, պե­տա­կան ա­պա­րա­տը կազ­մա­քան­դե­լու մեջ: Նրան մե­ղադ­րում են որ­պես չհա­վա­սա­րակ­շռ­ված ան­հա­տի: Նա ոչ Նա­պո­լեոն է, ոչ էլ Հիտ­լեր: Նրա, որ­պես հո­ղա­փո­խա­կա­նի, պե­տա­կան գործ­չի կամ թե որ­պես ա­վան­տյու­րիս­տի, պո­պու­լիս­տի լիար­ժեք գնա­հա­տա­կա­նը ան­շուշտ կտր­վի տա­րի­ներ հե­տո, մինչև հս­տա­կո­րեն կպարզ­վի ով նրան բե­րեց իշ­խա­նու­թյան և ին­չու բե­րեց:
Ես չգի­տեմ, նա որ­պես «երևույթ» դեռ որ­քան կգոր­ծի, միայն կա­րող եմ ա­սել, որ նրա շու­տա­փույթ հե­ռա­ցու­մը մեր ժո­ղովր­դի օգ­տին է: Հե­ռա­նա­լուց ա­ռաջ նա կա­րող է և պար­տա­վոր է ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցել հայ ժո­ղովր­դին, իշ­խա­նու­թյա­նը որևէ կերպ չպի­տի տի­րա­նան հնե­րը:
Դիտվել է՝ 70069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ