ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կանգնեցնել է պետք այս ընթացքը, հայե՛ր

Կանգնեցնել է պետք այս ընթացքը, հայե՛ր
01.04.2023 | 08:38

«Ակադեմիական» հանդարտությամբ նա հիմա «փուլային» տարբերակով հանձնում է Արցախից մնացած արնաքամ հատվածը:

Հետո՝ «ժողովրդավարական» հեռատեսությամբ կհանձնի «միջանցքն» ու անկլավները՝ հընթացս վերջնականապես չեզոքացնելով ռուսական ներկայությունը:
Հետո... հետո «հայրենասիրական» ճղճղոցով ազգի և հայրենիքի դավաճան կհռչակի Վազգենին, Դալիբալթայանին, Ավոյին, Թաթուլին, Ռոբերտին՝ Աբաջյան և Արցախյան ազատամարտի անխտիր բոլոր նվիրյալներին:
Իսկ հետո...
Իսկ հետո «ազգափրկիչ» իմաստնությամբ ցեղասպանության մեղավոր կհռչակի հայ ժողովրդին և կապամոնտաժի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ վերածելով այն գերժամանակակից մանկական ժամանցային տարածքի, որը կխորհրդանշի մեր երեխաների «ազատ ու երջանիկ» ներկան, ինչպես նաև «Հայաստանի» և թուրք ու ադրբեջանցի եղբայր ժողովուրդների անխախտ բարեկամությունը:
ՈՒ այդժամ իր գաղափարական հավատարիմ զինակցին՝ որը համատեղության կարգով նաև իր կնիԳն է, կասի.
-Ահա՛, այն Հայաստանը, որի մասին մենք երազում էինք 1996-ին և որը մենք ունեցանք:
Կանգնեցնել է պետք այս ընթացքը, ՀԱՅԵ՛Ր:
Ցանկացած գնով... «ակադեմիական փուլում»:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4783

Մեկնաբանություններ