ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ապագա մեղադրյալը մեղավորներ է փնտրում. Էդգար Ղազարյան

Ապագա մեղադրյալը մեղավորներ է փնտրում. Էդգար Ղազարյան
01.09.2022 | 07:30

Խաղաղությունը՝ պատերազմի, պատերազմը` պարտության, պարտությունը` կործանման վերածած գերագույն գլխավոր թշնամու կողմից շարունակվում է ընդլայնվել Շուշին «հանձնողների» ցանկը.
1. Գագիկ Ծառուկյանը և իր կամավորական ջոկատը,
2. Արթուր Վանեցյանն ու իր կամավորական ջոկատը,
3. Սեյրան Օհանյանը,
4. Օնիկ Գասպարյանը,
5. Միքայել Արզումանյանը։


Քանի դեռ գլխավոր մեղավորը և պատասխանատուն շարունակում է մնալ իշխանության ղեկին, ցանկը բաց է նոր անունների համար։

Դիտվել է՝ 8462

Մեկնաբանություններ