ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Եվրոպացիները կոչ են անում Իրանին զերծ մնալ միջուկային զենքի ստեղծմանն ուղղված գործողություններից

Եվրոպացիները կոչ են անում Իրանին զերծ մնալ միջուկային զենքի ստեղծմանն ուղղված գործողություններից
13.02.2021 | 20:12

Եվրոպական երեք խոշորագույն պետությունները կոչ են անում Թեհրանին դադարեցնել մետաղական ուրանի արտադրությունը՝ ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ- ների հայտարարության մեջ։


«Կոչ ենք անում Իրանի իշխանություններին վերադառնալ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը և դադարեցնել այն գործողությունները, որոնք վճռորոշ նշանակություն ունեն միջուկային զենքի ստեղծման առումով», - նշված է եռակողմ հայտարարության մեջ։


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարն օրերս էր հայտնել Իրանի՝ մետաղական ուրանի արտադրություն սկսելու մասին։

Դիտվել է՝ 6883

Մեկնաբանություններ