ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՌԴ ԱԳՆ-ն նշել է արտաքին քաղաքականության ոլորտում տարվա հիմնական արդյունքները

ՌԴ ԱԳՆ-ն նշել է արտաքին քաղաքականության ոլորտում տարվա հիմնական արդյունքները
29.12.2020 | 14:03

ՌԴ ԱԳՆ-ն 2020-ի հիմնական արտաքին քաղաքական արդյունքների շարքում նշել է կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանից ռուսաստանցիների վերադարձը և Հաղթանակի 75-ամյակը:

«Կորոնավիրուսային նոր վարակի համաճարակի համատեքստում աշխատանքի ամենակարևոր ուղղությունը Ռուսաստանի ավելի քան 300 000 քաղաքացիների հայրենիք վերադարձի կազմակերպումն էր, օգնության ցուցաբերումը նրանց, ովքեր արտերկրում գտնվելիս հայտնվել էին կյանքի դժվարին իրավիճակում»,-ասված է տարվա արդյունքերով ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված փաստաթղթում: ԱԳՆ-ն նշել է, որ Ռուսաստանը առաջիններից մեկն է օժանդակել օտար երկրներին COVID-19-ի դեմ պայքարում և օգնել է հաղթահարել ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները, «լայն համագործակցություն է հաստատել հակավիրուսային դեղամիջոցների և պատվաստանյութերի մշակման, մատակարարման և արտադրության ոլորտում»: «Հանրային առողջապահության ոլորտում բազմակողմ համագործակցության խթանմանը նպաստել են ՄԱԿ-ի և այ կառույցների, առաջին հերթին ԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԲՌԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, G20-ի և այլ կառույցների շրջանակներում Ռուսաստանի ջանքերը», - ասվում է փաստաթղթում:


Որպես տարվա այլ միջազգային հոբելյանական կարևոր իրադարձություններ են նշվել Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը և ՄԱԿ-ի ստեղծման հոբելյանը: «Ռուսաստանը, 43 պետություններից մի խումբ համահեղինակների հետ միասին, պատրաստել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևը, որի իրականացման շրջանակներում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր նիստ` ի հիշատակ պատերազմի զոհերի», - նշել է ՌԴ ԱԳՆ-ն: Հունիսի 24-ին Մոսկվայում, օտարերկրյա առաջնորդների և հյուրերի մասնակցությամբ, անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ և Հաղթանակի շքերթ՝ օտարերկրյա պետությունների բանակների բազմաթիվ հաշվարկների մասնակցությամբ:

Դիտվել է՝ 15792

Մեկնաբանություններ