ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայ կինոյի տզրուկները պետք է մաքրվեն հայ կինոյի մաշկից՝ չորացած վերքերի պես

Հայ կինոյի տզրուկները պետք է մաքրվեն հայ կինոյի մաշկից՝ չորացած վերքերի պես
20.07.2024 | 19:17

Սիրելի ընկերներ, գործըներներ, շնորհակալ եմ ձեր զանգերի, շնորհավորանքների ու զորակցութան համար։

Դեռ 2018 թ-ին ասել էի, որ «Թողության» դեմ քրեական գործը ու «Տատիկիս վարսերի» ֆինանսավորման կասեցումը հայկական կինոյի ճղճիմ կլանի մշակած ու իրագործած ողորմելի պլանն է։

Որոշ մարդիկ սարսափած էին 2016 թ-ին «Շարժապատկերային արվեստների կրթական ու արդյունաբերական կենտրոնի», ապա «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության ստեղծմամբ։ Նրանք գիտակցում էին, որ այդպիսով սկիզբ է դրվում հայկական կինոյի կառավարման արմատական, կամ ինչպես սիրում է ասել իմ գործընկեր Satik Stepanyanը՝ ռադիկալ բարեփոխումների, ինչն ավարտվելու է հայ կինոյի կառավարման սերնդափոխությամբ։

Ահա, այդ մարդիկ որոշեցին կրկնել նույնը, ինչ արել են միշտ՝ Բեկնազարովի, Փարաջանովի, այլ «մենակ» ռեժիսորների դեմ։ Հավաքվել մութ սենյակում ու դանոս գրել ռեժիսորի դեմ։

Նրանք վստահ էին, որ ունեն իշխանության աջակցությունը, քանի որ իրենց ձեռքին է պետական կառույցի կնիքն ու միայնակ ռեժիսորը կոտրվելու է խավարասեր «մտավորականների» ու իշխանության անմարդկային ճնշման տակ։

Ես դեռ 2018 թ-ին ասել էի, որ «Թողություն» ու «Տատիկիս վարսերը» ֆիլմերի հետ կատարված ապօրինությունների բացահայտումը ՀՀ իրավապահ մարմինների, դատական համակարգի պատվի հարցն է՝ իսկության պահը։ Որովհետև այդ կառույցները նախկինում, միշտ սպասարկել են կինոյի ճղճիմ կլաններին՝ մեկ ռեժիսորի ոչնչացնելու նրանց պայքարում։ Այսօր, սակայն, իրավիճակն այլ է։ Հայկական կինոն բացառիկ շանս ունի մաքրվելու ստորաքարշության, զրպարտության, նախանձի աղբից։ Հայ կինոյի կառավարման դաշտը պետք է մաքրվի վերից վար։ Իսկ հայ կինոյի տզրուկները պետք է մաքրվեն հայ կինոյի մաշկից՝ չորացած վերքերի պես։

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ

Հ.Գ․

Այս վեց տարիների ընթացքում ես տեսել եմ վախկոտ դատավորների, հուսահատվել եմ իրավունքի անուժությունից, բայց իմ փորձից ելնելով ասում եմ, ու չեմ ասում, որպես քաղաքական գնահատական, այլ միայն որպես ինձ հանդիպած ակնհայտ փաստ՝ Հայաստանում կան արժանապատիվ, բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված քննիչներ, ինչպես կան ազնիվ ու անկաշառ դատավորներ։ ՈՒ ես լիահույս եմ, որ ինձ հանդիպած այդ մարդիկ համակարգում գնալով մեծամասնություն են դառնալու։

Դիտվել է՝ 5341

Մեկնաբանություններ